Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
28/02/2013 12:26
Կիսվել

ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավերով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է համալսարանի ուսանողների հետ և հանդես եկել բիզնես-նորարարությունների վերաբերյալ դասախոսությամբ:

Ռալֆ Յիրիկյանի ինտերակտիվ դասախոսության հիմքում եղել են ընկերության իրականացրած նորարարական նախագծերը: Յիրիկյանն իր դասախոսության ընթացքում անդրադարձել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մարքեթինգի մասնագետների մշակած և հաջողությամբ իրականացված նորարարական նախագծերին: Դասախոսության ընթացքում խոսվել է նաև ստեղծագործական մտածողությունը խթանող այնպիսի գործոնների մասին, ինչպիսիք են արտադրողականության մշակույթը և սոցիալական ինստիտուտների դերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրենը ներկայացրել է ընկերության ղեկավարման ընթացքում կուտակված փորձն ու կարևոր դիտարկումներ այն մասին, թե ինչպես է ընկերությանը հաջողվել դառնալ հեռահաղորդակցության ոլորտի առաջատարը, անըդմեջ պահպանել իր նվաճած դիրքերն ու արձանագրել նոր հաջողություններ:

Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է ինովացիոն մենեջմենտի ոլորտի առաջատարը՝ իր որդեգրած կորպորատիվ մշակույթը տարածելով տնտեսական դաշտում՝ ուսանողությանը հասանելի դարձնելով տարիների ընթացքում ընկերության կուտակած հարուստ փորձը: Ըստ նրա՝ կառավարման մշակույթը կարևոր է թե՛ երկարաժամկետ զարգացման, և թե՛ առանձին ոլորտներում իրականացվող ծրագրերի արդյունավետության տեսակետից:

Յիրիկյանը նաև անդրադարձել է գործարար էթիկայից բխող առանցքային քայլերին, որոնք անհրաժեշտ են արդյունավետ տնտեսական գործունեություն իրականացնելու համար: Յիրիկյանը ներկայացրել է ընկերության առանցքային արժեքները, ինչպես նաև խոսեց նորարարությունների դինամիկայի և աշխատանքում պատասխանատվության մասին:  

«Ներառական մտածողության վրա հիմնված առողջ աշխատանքային միջավայրը, բարոյական նորմերով առաջնորդվելու պատրաստակամությունը, սահմանված նպատակներին հասնելու պատրաստակամությունը նորարարության անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են: Նորարարությանը նպաստող հիմնական գործոններն են հավատը սեփական ուժերի, ապագայի տեսլականի հանդեպ, ինչպես նաև ինքնավստահությունը», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենըև ընդգծել. «Նորարարությունը մտքի արգասիք է: Իսկ ի՞նչն է խոչընդոտում նորարարական մտածելակերպը: Դա միօրինակությունն ու «քարանձավային» մտածելակերպերն են, որոնք պետք է հաղթահարվեն: Տեխնոլոգիաներն ու տարատեսակ տեխնոլոգիական մշակումները համեմատաբար ավելի հեշտ լուծելի խնդիրներ են, քանի որ հանդիսանում են նորարարական մտածողության արդյունքը: Առաջին քայլը, որ պետք է կատարի «բաց» և ներառական մտածելակերպ ունեցող ղեկավարը, նորարարական մտածողությունը խթանող միջավայրը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելն է իր ղեկավարած ընկերությունում»:

Ռալֆ Յիրիկյանը նկատել է, որ մեկնարկային փուլում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կանգնած է եղել երկընտրանքի առաջ, այն է՝ ընտրություն կատարել զարգացման երկու տարբերակների միջև. ցանցի զարգացումն ու բիզնես-գործընթացների արդյունավետ կազմակերպման նպատակով Հայաստան հրավիրել հեռահաղորդակցության ոլորտի օտարերկրյա հեղինակավոր խորհրդատվական ընկերությունների մասնագետըներին, թե ապավինել սեփական ներուժին՝ փորձ չունեցող, նորավարտ, բայց միաժամանակ՝ ստեղծագործական մտածելակերպով օժտված, գործին նվիրված և իրենց ուժերի հանդեպ հավատով լցված երիտասարդներին: Ընտրվել է երկրորդ տարբերակը, որն էլ, ինչպես երևաց կարճ ժամանակ անց, միանգամայն ճիշտ որոշում էր:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11