Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69360.88-4.15 TOPIX - 3963.36-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22671.86-1.76 SSEC - 4027.26-2.26
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
26/06/2026  CBA:  USD - 368.12-0.14 GBP - 486.69+1.8
26/06/2026  CBA:  EURO - 419.84+2.09
26/06/2026  CBA:  GOLD - 47363-286 SILVER - 678.93-38.56
Ինչպես խուսափել CrowdStrike EDR-ի թարմացմանը նման խնդիրներից․ «Կասպերսկի»-ի խորհուրդները
30/07/2024 11:40
Կիսվել

Ինչպես խուսափել CrowdStrike EDR-ի թարմացմանը նման խնդիրներից․ «Կասպերսկի»-ի խորհուրդները

CrowdStrike EDR լուծման հուլիսի 19-ի ոչ կոռեկտ թարմացումն աշխարհով մեկ անդրադարձել է Windows-ով աշխատող սարքերի վրա, որոնք բոլորը նույն ժամին կորպորատիվ օգտատերերին ցույց են տվել «մահվան կապույտ էկրան» (BSOD): Խափանումն ազդել է, օրինակ, ԱՄՆ-ի, Իսպանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների և այլ երկրների օդանավակայանների տեղեկատվական համակարգերի վրա:

«Կասպերսկի» ընկերության տվյալներով՝  ուրբաթ, հուլիսի 19-ի առավոտյան, ամբողջ աշխարհում օգտատերերը հայտնել են Windows-ի հետ կապված խնդիրների մասին։ CrowdStrike-ը հաստատել է, որ սկզբնապատճառը CrowdStrike EDR-ի csagent.sys или C-00000291*.sys դրայվերում է։

Ամենից շատ տուժել են ավիացիոն ընկերությունները, օդանավակայանները, տարբեր բժշկական կենտրոններ, ցանցային խանութներ, Նյու Յորքի մետրոն, Հարավային Աֆրիկայի խոշորագույն բանկը և շատ այլ կազմակերպություններ: Խափանումից տուժածների ամբողջական ցանկը կարելի է ուսումնասիրել հղմամբ:

«Կասպերսկի»-ում համարում են, որ բավական խնդրահարույց է գնահատելը, թե որքան ժամանակ կպահանջվի աշխարհում այս կամ այն տեղեկատվական համակարգերի ամբողջական վերականգնման համար: Ամեն ինչ բարդանում է նրանով, որ օգտատերերին անհրաժեշտ է ձեռքով վերագործարկել իրենց համակարգիչներն անվտանգ ռեժիմում: Իսկ խոշոր կորպորացիաներում դա, որպես կանոն, հնարավոր չէ անել ինքնուրույն՝ առանց համակարգային ադմինիստրատորի օգնության:

IDram

Այնուամենայնիվ, CrowdStrike-ի հետ կապված խնդրից՝ դրա դրայվերի թարմացման առաջացրած մահվան կապույտ էկրանից ազատվելու համար անհրաժեշտ է.

  • Գործարկել համակարգիչը անվտանգ ռեժիմում:
  • Անցնել C:\Windows\System32\drivers\CrowdStrike.
  • Գտնել և ջնջել csagent.sys կամ C-00000291*.sys նիշքը։
  • Վերագործարկել համակարգիչը նորմալ ռեժիմում:

«Կասպերսկի»-ի փորձագետների կարծիքով՝ նման իրավիճակից հնարավոր էր խուսափել բավականին պարզ  եղանակով։ Առաջինը՝ չթողարկել թարմացումներն ուրբաթ օրը: Սխալի դեպքում շտկման համար շատ քիչ ժամանակ է մնում. CrowdStrike-ի խափանումից տուժած բոլոր ընկերությունների համակարգային ադմինիստրատորները խնդիրը շտկելու համար գրեթե հաստատ աշխատել են բոլոր հանգստյան օրերին:

«Բայց ամենակարևորը թողարկված թարմացումների որակին առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվելն է։ Մենք «Կասպերսկի» ընկերությունում դեռևս 2009-ին գործարկել ենք մեր հաճախորդների մոտ զանգվածային խափանումների կանխարգելման ծրագիրը և անցել SOC 2 աուդիտ, որը հաստատում է ներքին գործընթացների անվտանգությունը։  Ահա արդեն 15 տարի յուրաքանչյուր թարմացում անցնում է աշխատունակության բազմաստիճան ստուգում տարբեր կոնֆիգուրացիաներում և օպերացիոն համակարգերի զանազան տարբերակներում: Սա մեզ թույլ է տալիս նախապես բացահայտել հնարավոր խնդիրները և լուծել դրանք «ափին»։

Անհրաժեշտ է հետևել ռելիզների փոքր փուլերով թողարկման սկզբունքին: Հարկ է թարմացումները տարածել աստիճանաբար, այլ ոչ թե միանգամից բոլոր հաճախորդներին։ Նման մոտեցումը հնարավորություն է տալիս անհապաղ արձագանքել և, անհրաժեշտության դեպքում, կանգնեցնել թարմացումը: Եթե մեր օգտատերերն ինչ-որ խնդիր են ունենում, ապա մենք անպայման գրանցում ենք այն, դրա լուծումը դառնում է գերակայություն ընկերության բոլոր մակարդակներում»,- տեղեկացնում է «Կասպերսկի»-ն՝ պարզաբանելով, որ ինչպեսև կիբեռանվտանգության միջադեպերի դեպքում, տեսանելի վնասը վերացնելուց բացի, անհրաժեշտ է գտնել սկզբնապատճառը՝ ապագայում նման կարգի խնդիրները կանխելու համար: Անհրաժեշտ է թեստային ենթակառուցվածքում ստուգել ծրագրային պրոդուկտների թարմացումների աշխատունակությունը նախքան ընկերության «մարտական» ենթակառուցվածքում ծավալելը, աստիճանաբար ներդնել փոփոխությունները՝ վերահսկելով հնարավոր խափանումները:

Միջադեպերի հետ աշխատանքը նաև պետք է հիմնված լինի իր ծառայությունների անվտանգության, որակի և հասանելիության բարձր ներքին պահանջներով վստահելի մատակարարի հետ պաշտպանություն կառուցելու համալիր մոտեցման վրա: Այդ աշխատանքի հիմքը կարող է լինել Kaspersky Symphony լուծումների շարքը։ Դա կօգնի ընկերություններին ոչ միայն պարզապես ջրի երեսին մնալ, այլև բարձրացնել տեղեկատվական անվտանգության համակարգի արդյունավետությունը։ Դա կարելի է անել ինչպես աստիճանաբար՝ քայլ առ քայլ բարձրացնելով պաշտպանության մակարդակը, այնպես էլ միանգամից՝ օգտագործելով  պաշտպանության ամենաբարձր Kaspersky Symphony XDR մակարդակը: «Կասպերսկի»-ն ընկերություններին խորհուրդ է տալիս իր հետ միասին հոգ տանել ենթակառուցվածքի անվտանգության մասին, որպեսզի հաջորդ գլոբալ խափանումը չանդրադառնա իրենց հաճախորդներին:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
47363
-286
Արծաթ
678.93
-38.56