Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Ucom-ի և Արևորդի կազմակերպության համագործակցությամբ արևային կայան է տեղադրվել Ծաղկավանում
06/08/2024 14:33
Կիսվել

Ucom-ի և Արևորդի կազմակերպության համագործակցությամբ արևային կայան է տեղադրվել Ծաղկավանում

Արևորդի հասարակական կազմակերպության և Ucom ընկերության համագործակցության արդյունքում 11.02 կվտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել Տավուշի մարզի Բերդ համայնքի Ծաղկավան բնակավայրի մանկապարտեզի տանիքի վրա։

Կայանից գոյացած էներգիան կապահովի մանկապարտեզի հոսանքի ողջ ծախսը, ինչպես նաև կթեթևացնի ջեռուցման ծախսը։ Սա հնարավորություն կտա տնտեսված միջոցները ուղղել մանկապարտեզի այլ խնդիրների լուծմանը։

Մանկապարտեզների ծախսերի կրճատումը համայնքներում առաջնային կարևորություն ունի, քանի որ հաճախ համայնքային միջոցները բավարար չեն լինում երեխաների համար լավագույն պայմաններն ապահովելու համար։ Ինչպես նշեցին համայնքի ներկայացուցիչները, ցանկացած նման ներդրում մեծապես թոթափում է այդ ֆինանսական բեռը։

«Սա առաջին արևային կայանը չէ, որ Արևորդու հետ մենք տեղադրում ենք մարզային համայնքներում, ու ամեն կայանը տեղադրելուց չափազանց ուրախանում ենք, քանի որ գիտենք, ինչ մեծ ազդեցություն ենք ունենում համայնքների կյանքի որակի վրա։ Սա լավ է և՛ շրջակա միջավայրի համար, և՛ համայնքի բյուջեի։ Խնայելով  էլեկտրաէներգիայի վրա ծախսվող գումարները՝ նրանք կարող են այլ կարևոր խնդիրներ լուծել։ Սա Հայաստանի մարզերի բնակիչների հանդեպ հոգատարություն ցույց տալու Ucom-ի ձևն է», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Արևորդի ՀԿ-ի և Ucom-ի այս համագործակցությունը համատեղում է երկու հիմնարար համայնքային խնդրի լուծում. կայուն կենսակերպի ձևավորում հանուն բնության պահպանության և համայնքային զարգացում։ Այս ծրագրով մենք նաև ցույց ենք տալիս, թե ինչպես բնահեն լուծումները կարող են լինել տնտեսապես շահավետ, ինչը արժեքավոր օրինակ է համայնքի հետագա զարգացման համար», – ասել է Արևորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ucom ընկերությանը և Արևորդի ՀԿ-ին այս արևային կայանը տեղադրելու համար մեր մանկապարտեզում։ Այս արևային կայանը լուրջ օգնություն էր համայնքին, որովհետև ջեռուցումը բավականին թանկ հաճույք է այսօր, և մենք արդեն մեր համայնքապետի հետ պայմանավորվել ենք, որ խնայած միջոցներով կբարեկարգենք մանկապարտեզի շուրջը։ Արևային կայաններ Ծաղկավանում մինչ այս տեղադրված չեն եղել, և հույս ունեմ, սա լավ օրինակ կլինի մեր համագյուղացիներին, որ արդեն իրենց սեփական տներում էլ ունենան այս հիանալի միջոցը», – նշել է Բերդ համայնքի Ծաղկավան բնակավայրի Վարչական ղեկավար Իսկանդար Մեհրաբյանը

«Արևորդի» ՀԿ-ի և Ucom-ի համագործակցությամբ արևային կայանների տեղադրման ծրագրի նոր փուլի շրջանակում սա արդեն երկրորդ տեղադրված կայանն է այս տարի։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58