Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 394.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65+0.00 TOPIX - 3674.22+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 22383.74-0.12 SSEC - 3538.95+0.15
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
23/11/2026  CBA:  USD - 360.35-0.18 GBP - 472.24-0.13
23/11/2026  CBA:  EURO - 395.09-0.09
23/11/2026  CBA:  GOLD - 41358-1640 SILVER - 490.82-31.02
Lukoil-ի համասեփականատեր Լեոնիդ Ֆեդունի ավագ երեխաները դարձել են միլիարդատերեր
03/09/2024 21:05
Կիսվել

Lukoil-ի համասեփականատեր Լեոնիդ Ֆեդունի ավագ երեխաները դարձել են միլիարդատերեր

2018 թվականի նոյեմբերին միլիարդատեր և Lukoil նավթային ընկերության համասեփականատեր Լեոնիդ Ֆեդունը 4.57 միլիոն բաժնետոմս և 12.46 միլիոն ավանդային անդորրագիր է նվիրաբերել որդուն՝ Անտոնին և դստերը՝ Եկատերինային:

Այն ժամանակ Lukoil-ի արժեթղթերի այս փաթեթի շուկայական արժեքը գերազանցում էր 84 միլիարդ ռուբլին։ Այժմ Մոսկվայի բորսայում այս փաթեթի արժեքը կազմում է 108 միլիարդ ռուբլի։ 2019 թվականից ի վեր Lukoil-ը վճարել է գրեթե 61 միլիարդ ռուբլի շահաբաժիններ։ Forbes-ի հաշվարկների համաձայն՝ Լեոնիդ Ֆեդունի ավագ երեխաների կապիտալն այժմ մոտենում է 1 միլիարդ դոլարին։

2021 թվականին Forbes-ին տված հարցազրույցում Անտոն Ֆեդունն ասաց, որ ինքը և իր քույրը կարող են տնօրինել բաժնետոմսերը իրենց հայեցողությամբ, ըստ ցանկության օրինական ձևով վաճառել դրանք: Անտոն և Եկատերինա Ֆեդունների բաժնետոմսերն այն ժամանակ պատկանում էին նույն կառույցին, որը տնօրինում էր Անտոն և որոշում որտեղ ներդնել ստացված դիվիդենտները։ «Իհարկե, մենք ունենք մենեջերներ, բայց ես ինքս որոշ գաղափարներ եմ առաջարկում»,- ասում էր նա։

Անտոնը և Եկատերինան Լեոնիդ Ֆեդունի առաջին ամուսնությունից երեխաներ են: Այժմ Լեոնիդ Ֆեդունն ամուսնացած է նախկին մոդել Զարեմա Սալիխովայի հետ, այս ամուսնությունից նրանք ունեն հինգ երեխա։

Եկատերինա Ֆեդունը ծնվել է 1988թ.-ին: Սովորել է «МГИМО»-ում և Regents բիզնես դպրոցում:

Անտոն Ֆեդունը ծնվել է 1985թ.-ին, կրթություն է ստացել Սուրեյի համալսարանում «կառավարում և զբոսաշրջություն» մասնագիտությամբ և Regents բիզնես դպրոցում: Նա ունի հյուրանոցներ և ռեստորաններ Լոնդոնում։ 2019 թվականի փետրվարին նա բացեց իր երկրորդ շքեղ հյուրանոցը՝ Vintry & Mercer-ը։ Այժմ Անտոնն ունի հինգ ռեստորան։

23/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.35
-0.18
Եվրո (EUR)
395.09
-0.09
Ռուբլի (RUR)
4.3925
-0.0101
Լարի (GEL)
139.1
+0.06
41358
-1640
Արծաթ
490.82
-31.02