Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՐՎԱՐԴԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱԿՈՒՄԲՈՒՄ
20/03/2013 12:33
Կիսվել

ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՐՎԱՐԴԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱԿՈՒՄԲՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել է «Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբում»` բիզնեսի կառավարման և նորարարության ռազմավարական նշանակության մասին բանախոսելու համար:

Դասախոսությունն ընդգրկել է կարևոր այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` գործարար կառավարումը և առաջնորդությունը, Հայաստանում մարդկային կապիտալի զարգացումը և այլն: Ռալֆ Յիրիկյանը խոսել է նաև տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ` Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ենթակառուցվածքների ներկա վիճակի և զարգացման միտումների մասին՝ նշելով, որ հեռահաղորդակցության ոլորտը խթանիչ ուժ է` տնտեսության այլ հատվածների զարգացման համար:

Նշենք, որ «Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբը» մի հարկի տակ է համախմբում Հարվարդի բոլոր շրջանավարտներին, հանդիպումներ է կազմակերպում անվանի գործարարների, գիտնականների հետ` նրանց քաջալերելով իրենց փորձն ու գիտելիքները կիսել ինտերակտիվ քննարկումների միջոցով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձից ելնելով` Ռալֆ Յիրիկյանը դասախոսության սկզբում որոշ դիտարկումներ է ներկայացրել Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման ներկա վիճակի և հեռանկարների վերաբերյալ:  

«Գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տեխնոլոգիաներից, ապրանքներից, ծառայություններից, սարքավորումներից զատ, ցանկացած կազմակերպության նաև անհրաժեշտ է ունենալ այնպիսի կենսական և կարևոր ռեսուրս, ինչպիսին ընկերության աշխատակազմն է` մարդիկ, որոնց պարզապես հնարավոր չէ ձեռք բերել մատակարարներից, կամ հեշտությամբ գտնել աշխատաշուկայում: Գործունեության սկզբում ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջ ծառացած հիմնական մարտահրավերը եղել է երկրում մարդկային ռեսուրսների սակավությունը: Մեր ընկերությունը որոշում է կայացրել հավաքագրել երիտասարդ շրջանավարտների, առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ շատ ավելի հեշտ է երիտասարդ տարիքից մասնագիտացնել նրանց և առաջնորդել կորպորատիվ հիմնարար արժեքներով»,-նշել է Ռալֆ Յիրիկյանը:

Ներկայացնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ում գործող կառավարման մշակույթը՝ Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ գլխավոր տնօրենի պաշտոնը ենթադրում է ոչ թե բոլոր որոշումների միանձնյա կայացում, այլ բիզնեսի ռազմավարության և նպատակների սահմանում, և համապատասխան աշխատակիցների կողմից դրանց իրականացմանն աջակցություն: «Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր աշխատակից առաջնորդվի պատասխանատվության որոշակի զգացումով», – ավելացրել է նա:

Ներկայումս ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է LTE տեխնոլոգիայի հիման վրա ստեղծված 4G ցանցի ընդլայնումը, որը Հայաստանում առաջին անգամ գործարկվել է 2011թ. դեկտեմբերի 28-ին` ստեղծելով բիզնեսի համար առավել ժամանակակից ենթակառուցվածք և Հայաստանը դիրքավորելով որպես տեխնոլոգիապես առաջատար երկիր ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: 4G/LTE ցանցի փաստացի արագությունը մոտ 10 անգամ ավելի է այժմ գործող 3G ցանցի արագությունից:  

Հեռահաղորդակցության ոլորտը ՏՀՏ ոլորտի աճի հիմնական խթանն է: Հայաստանյան ընկերությունները, սակայն, պետք է ակտիվ լինեն և սատարեն ոչ թե դրսի, այլ առավելապես միմյանց գործունեությանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն, օրինակ, առանձին ենթակառուցվածքների վերաբերյալ ծրագրային լուծումները նախընտրում է պատվիրել հայկական ընկերություններին, այդ կերպ նպաստելով ՏՏ ոլորտի` Հայաստանի մրցակցային առավելությունը դառնալու գործընթացին:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11