Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
«Վիրտուալ ԱՀԿ». բիզնեսը կառավարելու արդյունավետ գործիք՝ Viva-ից
11/09/2024 16:22
Կիսվել

«Վիրտուալ ԱՀԿ». բիզնեսը կառավարելու արդյունավետ գործիք՝ Viva-ից

Եթե ունեք բիզնես, կատարել եք զգալի ներդրում և ակնկալում եք հնարավորինս սեղմ ժամկետներում ցանկալի արդյունք արձանագրել, կիրառե՛ք գործընթացները կառավարելու ճկուն գործիքներ: Հաճախորդի հետ շփումը, գոհունակության բարձր ցուցանիշ ապահովելը և աշխատակիցների կատարողականը վերլուծելը բիզնես գործընթացների միայն մի մասն են կազմում: Բաց թողնված զանգերը, օրինակ` կարող են հաճախորդ կորցնելու և եկամուտների կրճատման պատճառ դառնալ: Մինչդեռ հնարավոր է նվազագույն ջանքերով արդյունավետ և համակարգված բիզնես կառավարում իրականացնել: Դրանում  համոզվել են Viva-ի «Վիրտուալ ԱՀԿ» (Վիրտուալ ավտոմատ հեռախոսակայան) ծառայությունից օգտվող կորպորատիվ հաճախորդները՝ տարբեր ոլորտի ընկերություններ:

Սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնող «PoPuti» (ՊոՊուտի) ընկերությունը շուրջ մեկ տարի օգտվում է Viva-ի «Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունից: Ուղևորների և վարորդների հանդիպման հարթակ հանդիսացող ընկերությունն իր բիզնեսում արդեն դրական դինամիկա ունի. ավտոմատ հեռախոսային կայանը հրաշալի կերպով օգնում է կառավարել հաճախորդների հետ հարաբերություններն ու բարձրացրել աշխատանքի արդյունավետությունը:

«Viva-ի «Վիրտուալ ԱՀԿ»-ն փրկություն էր մեր գործի համար, որովհետև եկել-հասել էինք մի վիճակի, որ շատ կորուստներ էինք ունենում: Մեծ գումար էինք ներդրել և այդ կորուստների պատճառով գումար գրեթե չէինք աշխատում: Viva-ի ԱՀԿ-ն ճիշտ ժամանակին մեզ օգնության հասավ. մոտ 30-35% բիզնես աճ ենք ունեցել: Մի տարի էլ չկա, երևի ինը ամիս ենք օգտվում», – ասել է «PoPuti» ընկերության համակարգող Ավետիս Ավետիսյանը:

Viva-ի կորպորատիվ հաճախորդները կարևոր առավելություն են համարում մեկ գործիքով բազմապրոֆիլ աշխատանք կատարելու հնարավորությունը: Ֆիքսված բջջային համակցման տեխնոլոգիայի՝ FMC-ի (ԷՖ-Էմ-Սի) շնորհիվ կորպորատիվ հեռախոսահամարները միանում են վիրտուալ ԱՀԿ-ին և ապահովում՝

  • սպասման ռեժիմով զանգերի ընդունում՝ անկախ քանակից,
  • ձայնային ողջույն և խոսակցությունների ձայնագրում՝ բարձրակարգ սպասարկման համար,
  • զանգերի բաշխում և բաց թողնվածների վերահսկում՝ հետադարձ զանգեր կատարելու համար,
  • վիճակագրություն՝ վեբ-ինտերֆեյսի և բջջային հավելվածի միջոցով:

Զանգերի վիճակագրությանն ու աշխատանքի համակարգմանը հնարավոր է հետևել անկախ գտնվելու վայրից՝ և՛ համակարգչով, և՛ բջջային հավելվածով: Ղեկավար կազմին հաջողվում է լիարժեք ներգրավվել բիզնեսի կառավարման բոլոր օղակներում և կենտրոնանալ ոչ միայն կազմակերպչական, այլև բիզնես այլ գործընթացների վրա:

«Ուզում եմ նշել, թե ինչքանով է հեշտացել մեր աշխատանքը «Վիրտուալ ԱՀԿ»-ն ունենալուց հետո: Անընդհատ կորցնում էինք զանգեր, կորցնում էինք հաճախորդներ, իսկ հիմա չունենք ոչ մի բաց թողնված զանգ. Վիրտուալ ԱՀԿ-ի մեր էջում շատ արագ տեսնում ենք բաց թողնված զանգերը և կապ ենք հաստատում:  Հաջորդ շատ կարևոր արդյունքը, որը դրական է անդրադարձել մեր բիզնեսի վրա, զանգեր ձայնագրելու հնարավորությունն է: Դա մեզ հնարավորություն է տալիս բարձրացնել մեր մատուցած ծառայություների որակն ու հաճախորդների գոհունակության ցուցանիշը», – ասում է «PoPuti» ընկերության տնօրեն Աստղիկ Մայիլյանը:

Վիրտուալ ավտոմատ հեռախոսակայանն ինտեգրված է Հայաստանի և ԱՊՀ-ի՝ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման խոշորագույն համակարգերին՝ CRM-ներին (Սի-Ար-Էմ): Դրանք տվյալների հետ աշխատող գործիքների համալիրներ են, որոնք թույլ են տալիս ավտոմատացնել, օպտիմալացնել և մեծացնել բիզնես-գործընթացների արդյունավետությունը այնպես, որ հաճախորդների հետ հարաբերություններն առավել արդյունավետ դառնան՝ հիմնվելով յուրաքանչյուր հաճախորդի ցանկության վրա:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91