Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Բիբլոս Բանկ Արմենիան՝ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակի միջոցառումների գլխավոր հովանավոր
30/09/2024 16:11
Կիսվել

Բիբլոս Բանկ Արմենիան՝ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակի միջոցառումների գլխավոր հովանավոր

Բիբլոս Բանկ Արմենիան ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների գլխավոր հովանավորն է։

Ֆակուլտետում հոբելյանական տարին բուռն է լինելու, սպասվում են մի շարք կարևոր միջոցառումներ, այդ թվում՝ միջազգային գիտաժողով, հանդիսավոր նիստ, ինչպես նաև Ֆակուլտետի 90-ամյա հարուստ պատմությունը ամփոփող նկարազարդ գիրք-ալբոմի հրատարակում և ֆակուլտետի մասին տեսաֆիլմի ստեղծում։

«ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը կրիտիկական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Ֆակուլտետը ավանդաբար պրոֆեսիոնալ կադրեր է պատրաստում, որոնցից շատերը տարիներ շարունակ մեծապես նպաստել և նպաստում են պետության համար ռազմավարական կարևորություն ունեցող կառույցների զարգացմանը թե՛ ֆինանսական ոլորտում, թե՛ դրանից դուրս։ Ուրախ եմ, որ ֆակուլտետը շարունակում է կրթել և ոգեշնչել նոր սերունդներին նույնպես, և հպարտ եմ, որ Բիբլոս Բանկ Արմենիան աջակցում է այս առաքելությանը»,- ասաց Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, որը նույնպես ֆակուլտետի շրջանավարտ է:

«Հոբելյանը հիանալի առիթ է արժևորելու ձեռքբերումները և նախանշելու անելիքները: Շուրջ մեկդարյա փորձառություն ունեցող ֆակուլտետը քայլ առ քայլ, վստահորեն առաջ է շարժվում: Մենք հավատարիմ ենք մեր ստանձնած կարևոր առաքելությանը, և այդ ճանապարհին Ֆակուլտետի համար կարևոր նախաձեռնություններում մեր կողքին են մեր գործընկերները:  Բիբլոս Բանկ Արմենիայի հետ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն արդյունավետ և ընդգրկուն համագործակցության հարուստ փորձ ունի, որի շրջանակում Բանկի կողմից Ֆակուլտետի զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ Մենք բարձր ենք գնահատում Բանկի հետ մեր ամուր գործընկերությունը և լիահույս ենք, որ երկկողմ փոխգործակցության նոր նախագծեր ևս կկարողանանք կյանքի կոչել: Շնորհակալություն մեր կողքին լինելու համար»,- ասաց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը:

Հոկտեմբերի 8-10-ը կայանալիք գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանելու Հարվարդի, Կորնելի, Սորբոնի, Ազորեի, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի, Սանկտ-Պետերբուրգի համալսարանների, Հարվարդի բիզնես դպրոցի և բարձր վարկանիշ ունեցող այլ առաջադեմ համալսարանների շուրջ 40 անվանի գիտնական:

Հոբելյանական միջոցառումների հաջորդ կարևոր իրադարձությունը ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հանդիսավոր նիստն է, որը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 31-ին Արամ Խաչատրյան համերգասրահում շուրջ 1300 հյուրի մասնակցությամբ։

Բիբլոս Բանկ Արմենիան Ֆակուլտետի կողքին է մի շարք այլ նախաձեռնություններում ևս: Բանկը և ԵՊՀ-ն միասին նախագծեր իրականացնելու հաջող փորձ ունեն։ Մասնավորապես, 2023 թ. Բանկի և համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում բարձր առաջադիմություն ունեցող ԵՊՀ ուսանողներ ստանում են Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41