ՀԻՄԱ ԷԼ ՄԻԿԱ ՑԵՄԵՆՏԸ. ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԳՈՐԾԱՐԱՆԸ ՎԱՃԱՌԵԼ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ՞Ն
Միխայիլ Բաղդասարովը ցանկանում է իրեն պատկանող «Միկա Ցեմենտ» գործարանը վաճառել Գագիկ Ծառուկյանին: Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը: Ըստ օրաթերթի տեղեկությունների՝ այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում: Ինչպես հայտնի է Ծառուկյանին է պատկանում Արարատցեմենտ գործարանը և հավանական է, որ նա ընդունի Բաղդասարովի առաջարկը: Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հերքել է վերոնշյալ լուրը` նշելով որ Գագիկ Ծառուկյանը նման նպատակ չունի:
Հիշեցնենք, որ երեկ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Բաղդասարովը և Ծառուկյանը բանակցում են Արմավիայի շուրջ: Այդ տեղեկությունը ևս մերժվել էր: