Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.50-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 425.00-1.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 65326.42-3.16 TOPIX - 4012.31-3.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25495.07+0.09 SSEC - 3894.42-2.40
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
19/08/2026  CBA:  USD - 364.96-0.29 GBP - 494.85+0.85
19/08/2026  CBA:  EURO - 423.65+0.84
19/08/2026  CBA:  GOLD - 51670-68 SILVER - 763.87-6.59
HSBC-Ն ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԲԻԶՆԵՍԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱՌԱՎԵԼ ԳՐԱԳԵՏ
29/03/2013 11:25
Կիսվել

HSBC-Ն ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԲԻԶՆԵՍԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱՌԱՎԵԼ ԳՐԱԳԵՏ

Հայաստանի արտաքին առևտրի միայն 3%-ն է կազմակերպվում առևտրի ֆինանսավորման գործիքներով: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից իրականացված ուսումնասիրությունների համաձայն` այսօր հայ ներմուծողների ու արտահանողների գերակշիռ մասն իր բիզնեսը կազմակերպում է բավականին թանկ ռեսուրսներով: Բացի այդ, հայ գործարարների շատ փոքր տոկոսն է արտաքին առևտրային գործառնություններում աշխատում լուրջ, կազմակերպված առևտրային պայմանագրերով:

Ինչպես «Բիզնես 24»-ի հետ զրույցում նշեց Բանկի Առևտրի Ֆինանսավորման Բաժնի Կառավարիչ Արթուր Պետրոսյանը` հայաստանյան գործարարների շրջանում առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառելության նման ցածր ցուցանիշը առաջին հերթին պայմանավորված է տեղեկատվության և գիտելիքների, քան վստահության պակասով:

«Այն պահին, երբ Հայաստանը սկսեց հանդես գալ որպես միջազգային առևտրի առանձին սուբյեկտ, ֆինանսական համակարգում և հաճախորդների շրջանում բացակայում էր առևտրի ֆինանսավորման գործիքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվութունը, և չնայած այս գործիքներն ունեն դարավոր պատմություն և տարեցտարի կատարելագործվում են, դրանց մասին տեղեկատվության պակասը մեր երկրում դեռևս պահպանվում է», – ընդգծեց Բանկի ներկայացուցիչը: Նրա գնահատմամբ` վերջին մի քանի տարիներին, այնուամենայնիվ, Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում նկատվում է որոշակի առաջընթաց:

«Բիզնես 24»-ի այն հարցին` թե ի՞նչ դժվարությունների հետ են առաջին հերթին առնչվում հայ գործարարները միջազգային առևտրի հարթակում, Արթուր Պետրոսյանը պատասխանեց, որ արտաքին առևտրում հայ գործարարներն ունեն բազմաթիվ ռիսկեր և դժվարություններ` սկսած բանակցություններից, միջմշակութային ու լեզվական տարբերություններից մինչև երկրի և տվյալ ընկերության հետ կապված ռիսկերը: Նա ընդգծեց, որ միջազգային առևտրի հարթակում և, մասնավորապես ասիական շուկաներում, շատ են նաև կեղծ ու խարդախ ընկերությունները: Ռիսկերից ապահովագրվելու համար Արթուր Պետրոսյանը պարտադիր պայման համարեց գրագետ գործելն ու առևտրի ֆինանսավորման գործիքներից օգտվելը:

Նշենք, որ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն առևտրի ֆինանսավորման գործիքներ է մատուցում արդեն 16 տարի` ունենալով միջազգային համապատասխան փորձ, փորձագետներ լայն ցանց` աշխարհի տարբեր երկրներում, ինչպես նաև ցանկացած շուկայից ինսայդերական տեղեկատվություն:

19/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.96
-0.29
Եվրո (EUR)
423.65
+0.84
Ռուբլի (RUR)
4.2866
-0.0186
Լարի (GEL)
139.64
-0.17
51670
-68
Արծաթ
763.87
-6.59