
«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ՉՎԵՐԹՆԵՐՆ ՈՒ ԿՍԿՍԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Ապրիլի 1-ից «Արմավիա» ավիաընկերությունը կդադարեցնի չվերթները: Ընկերությունը սկսում է սնանկության գործընթաց: Այս մասին նշվում է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Ընկերության պարզաբանմամբ՝ 2008 թվականի ճգնաժամը բացասական ազդեցություն է թողել «Արմավիա» ավիաընկերության գործունեության վրա: Ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը «Արմավիայի» զարգացումն ապահովելու համար վերջին երեք տարիների ընթացքում ներդրել է այլ բիզնեսներից ստացված գումարները:
«Այսօր իրավիճակն այնպիսին է, որ հնարավոր չէ նման կերպ աշխատել, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել դադարեցնել չվերթները և սկսել սնանկության գործընթացը», – ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ: