Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Evoca-ն ներգրավել է 10.35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ Symbiotics Investments-ից
03/10/2024 17:22
Կիսվել

Evoca-ն ներգրավել է 10.35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ Symbiotics Investments-ից

Շվեյցարական ներդրումային կազմակերպությունից ստացած վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնեսների ֆինանսավորմանը:

Evocabank-ը Symbiotics S.A. շվեյցարական ներդրումային ընկերության միջոցով ներգրավել է 10.35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Գումարը տրամադրվել է լյուքսեմբուրգյան Micro, Small & Medium Enterprises Bonds S.A.-ի` Symbiotics Investments-ի կողմից հովանավորվող պարտատոմսերի թողարկման հարթակի կողմից:

Վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնեսների ֆինանսավորմանը: Այս նախաձեռնության նպատակն է շուկայում բարելավել բիզնես միջավայրը՝ խթանելով առողջ մրցակցությունը, որն էլ իր հերթին թիրախային ոլորտում կնպաստի տնտեսական ակտիվությանը։

«Երեք տարի շարունակ համագործակցելով Symbiotics շվեյցարական ներդրումային ընկերության հետ՝ մենք կարողացել ենք մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանում ՄՓՄՁ հատվածի զարգացմանը: Այս անգամ Evoca-ն Symbiotics-ից ներգրավել է 10.35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որը կրկին ուղղվելու է Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնեսների ֆինանսավորմանը: Հավատարիմ մնալով Բանկի առաքելությանը՝ մենք մշտապես ստեղծում ենք հնարավորություններ տեղական բիզնեսների համար՝ ընդլայնելու իրենց գործունեությունը, ստեղծելու նոր աշխատատեղեր և եկամտի աղբյուրներ»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։

«Վարկային միջոցները տրամադրվել են ՀՀ դրամով, ինչը հազվադեպ առաջարկ է արտասահմանյան ներդրողների շրջանում: Մենք ուրախ ենք, որ այս միջոցները հնարավորություն կտան Evocabank-ին ընդլայնելու իր վարկային պորտֆելը տեղական արժույթով», նշել է Symbiotics Investments-ի Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալեքսանդր Ֆանդոն։

Symbiotics-ի հետ համագործակցությունը Evoca-ն սկսել է 2022 թվականին՝ նեգրավելով 7.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ 2023 թվականին Բանկը ներգրավել է 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Evocabank-ը շարունակաբար համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ՝ ստեղծելով զարգացման բարենպաստ պայմաններ միկրո, փոքր և միջին բիզնեսների համար:

Լինելով mobile-first բանկ՝ Evocabank-ը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ և առանձնանում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկը 7 տարի անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում» և 4 տարի անընդմեջ՝ որպես «Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում» Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։ Բանկը շարունակաբար ներդնում և կիրառում է նորարարություններ` առաջարկելով հաճախորդներին նորագույն տեխնոլոգիաների լավագույն լուծումները: Evocabank-ը ՀՀ-ում գրանցված առաջին առևտրային բանկն է` 1990թ., և ներկայումս ունի գլխամասային գրասենյակ և 13 մասնաճյուղ: Վեբ կայք՝ evoca.am:

Symbiotics-ը ազդեցիկ ներդրումներ կատարելու համար շուկա մուտք գործելու առաջատար հարթակ է, որն ուղղված է զարգացող և սահմանամերձ տնտեսությունների մասնավոր շուկաներին: Կազմակերպությունն  առաջարկում է ներդրումների, ակտիվների կառավարման և կապիտալի ստեղծման ու զարգացման ծառայություններ: 2005 թվականից ի վեր Symbiotics Investments-ը նախագծել և կնքել է 10 միլիարդ ԱՄՆ դոլարի շուրջ 7,900 գործարք 97 երկրների 598 ընկերությունների համար: Վեբ կայք՝ symbioticsgroup.com:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75