Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱՆ, ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
29/03/2013 16:39
Կիսվել

ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱՆ, ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն և Արցախի պետական համալսարանը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի կրթության խթանման նպատակով ստորագրել են համագործակցության համաձայնագիր:

Կիրառելով արտադրություն-ԲՈՒՀ կրթական մոդելի հաջողված և համըդնհանուր հավանության արժանացած փորձը՝ ծրագիրը հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում աշխատուժի շուկային արտադրությանը պատրաստ շրջանավարտներ տրամադրել, ովքեր օժտված կլինեն ժամանակակից պահանջներին բավարարող գիտելիքներով և գործնական հմտություններով:

Համաձայնագրի շրջանակներում Արցախի պետական համալսարանում կստեղծվի «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ  և համակարգեր» մասնագիտացմամբ բակալավրական և մագիստրոսական  ծրագրերով կրթություն իրականացնող «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» համահամալսարանական ամբիոնը, որի համար կստեղծվի գերժամանակակից սարքային և ծրագրային ապահովմամբ հագեցած ինֆրակառուցվածք, այն կհամալրվի միջազգային ամենաբարձր չափանիշներին բավարարող կրթական ծրագրերով և ուսումնական նյութերով, ինչպես նաև Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտում վերապատրաստված որակյալ դասախոսներով:

Ղարաբաղ Տելեկոմ ՓԲԸ-ի կողմից հատկացված 28 միլիոն դրամի աջակցության շնորհիվ, համաձայնագրի շրջանակներում արդի և ուսումնական պահանջներին և չափանիշներին համապատասխան  կկահավորվի և արդիական քոմփյութերային տեխնիկայով կվերազինվի համալսարանի կողմից տրամադրված համապատասխան լսարանային տարածքը, կփոխհատուցվի ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատավարձը և հավասարեցված այլ վճարները:

Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն համալսարանին անվճար կտրամադրի համապատասխան մասնագիտացմամբ որակյալ մասնագետներ պատրաստելու համար անհրաժեշտ Սինոփսիս ընկերության ծրագրային գործիքների փաթեթների 60 լիցենզիա և համապարփակ ուսումնական նյութեր, որոնք կընդգրկեն բոլոր դասավանդվող դասընթացների ամբողջական մեթոդական ապահովվածությունը, դասախոսությունների ներկայացումները, լաբորատոր, գործնական աշխատանքների և կուրսային նախագծերի մեթոդական ապահովվածությունը, տնային աշխատանքները և քննական հարցատոմսերը, ինչպես նաև առնվազն կես տարին մեկ անգամ կվերապատրաստի ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմը:

Կողմերի համաձայնեցրած չափորոշիչների համաձայն, Արցախի պետական համալսարանը կստեղծի համահամալսարանական ամբիոն, այնտեղ կիրականացնի ամենօրյա կրթական գործունեություն և համապատասխան ֆակուլտետի բակալավրիատի երկրորդ կուրսը ավարտած ուսանողներից ուսանողական համակազմի ընտրություն: Ամբիոնում բակալավրական կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողները հնարավորություն կունենան ուսումնառությունը շարունակել մագիստրատուրայում:

«Հիմնադրման օրվանից, Ղարաբաղ Տելեկոմը խրախուսել է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նոր հնարավորությունների և նվաճումների ուղի կարող են հարթել Արցախի երիտասարդ սերնդի առջև: Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը Արցախի տնտեսական զարգացման գերակա ուղղություններից է և մենք պետք է հնարավոր բոլոր միջոցներով աջակցենք այդ ոլորտի աշխուժացմանը: «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի ստեղծումը կնպաստի ՏՀՏ ոլորտի զարգացմանը, համաշխարհային հարթակում Արցախի վարկանիշի հետագա ամրապնդմանը, ինչպես նաև երիտասարդության շրջանում հետաքրքրություն կառաջացնի այդ ոլորտի հանդեպ: Ղարաբաղ Տելեկոմը գիտակցում է, որ ՏՀՏ ոլորտի զարգացումը կխթանի Արցախի տնտեսության ինքնաբավ և երկարաժամկետ զարգացման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծմանը», – ասել է Ղարաբաղ Տելեկոմ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Սինոփսիսը, որպես համաշխարհային առաջատար ընկերություն համագործակցում է աշխարհի ավելի քան 1300 համալսարանների հետ: Հայաստանում այդ համալսարանները չորսն են՝ ՀՊՃՀ, ԵՊՀ, ՀՌՀ և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան: Արցախի համալսարանի հետ համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի բնագավառում բարձրորակ կադրերի պատրաստման մի յուրօրինակ նախաձեռնություն է, որը բացառիկ նշանակություն կունենա հանրապետությունում նորարարական միջավայրի ձևավորման առումով», – նշել  է Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

«Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտը առավելագույնս կաջակցի Արցախի պետական համալսարանում «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ  և համակարգեր» մասնագիտության բարձրորակ մասնագետների պատրաստման գործընթացին նպատակ ունենալով զարգացնել միկրոէլեկտրոնիկայի ասպարեզը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում», – ասել է Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտի տնօրեն, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը:

«Ինչպես հայտնի է, Սինոփսիս Արմենիա ընկերությունը ներդրումներ է կատարում այդ բնագավառի կրթության ոլորտում և հաջողված համագործակցության ծրագրեր է իրականացնում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մի շարք բուհերի հետ», – ընդգծել է Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը և հավելել. «Մենք շատ ուրախ ենք, որ Ղարաբաղ Տելեկոմի առատաձեռն հովանավորության, ինչպես նաև Սինոփսիսի էլեկտրոնային ավտոմատացված նախագծման ծրագրային գործիքային միջոցների և կրթական աջակցության շնորհիվ այդ բուհերի շարքում ավելացել է Արցախի պետական համալսարանը: Այսօր պայմանագրի ստորագրմամբ մենք մի մեծ գործընթացի առաջին քայլն ենք կատարում, որը էական նշանակություն կունենա Լեռնային Ղարաբաղի հանրապետության  սոցիալ-տնտեսական զարգացման գործում»:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69