Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 387.75-0.25
EUR BUY - 423.50-0.50 EUR SELL - 428.00-2.00
OIL:  BRENT - 77.53+3.69 WTI - 73.66+3.70
COMEX:  GOLD - 2680.80+0.17 SILVER - 32.38+1.44
COMEX:  PLATINUM - 1013.90+0.42
LME:  ALUMINIUM - 2629.00-1.85 COPPER - 9866.00-2.17
LME:  NICKEL - 17589.00-3.11 TIN - 33709.00-0.54
LME:  LEAD - 2142.50-0.40 ZINC - 3124.00-1.56
FOREX:  USD/JPY - 146.32-0.37 EUR/GBP - 1.1027-0.06
FOREX:  EUR/USD - 1.1027-0.06 GBP/USD - 1.3131-0.89
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42011.59-0.44 NASDAQ - 17918.48-0.04
STOCKS US: S&P 500 - 5699.94-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 38552.06+1.97 TOPIX - 2683.71+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 22113.51-1.47 SSEC - 3336.50+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8282.52-0.10 CAC40 - 7477.78-1.32
STOCKS EUR:  DAX - 19015.41-0.78
03/10/2024  CBA:  USD - 387.05-0.13 GBP - 507.73-6.33
03/10/2024  CBA:  EURO - 427.46-0.99
03/10/2024  CBA:  GOLD - 33112.72-93.28 SILVER - 390.62+0.31
Telcell-ի բաժնետոմսեր հնարավոր է ձեռքբերել Digitec տեխնոլոգիական ցուցահանդեսի ընթացքում
04/10/2024 12:46
Կիսվել

Telcell-ի բաժնետոմսեր հնարավոր է ձեռքբերել Digitec տեխնոլոգիական ցուցահանդեսի ընթացքում

Telcell-ը, ֆինտեխ լուծումներ առաջարկող վճարահաշվարկային ընկերություններից առաջինն է, որը Հայաստանում օրեր առաջ հանդես է եկել բաժնետոմսերի թողարկումով: Այժմ Digitec տեխնոլոգիական ցուցահանդեսում Telcell-ը ներկայանալու է իր ինքնատիպ տաղավարով, ծառայությունների լայն սպեկտրով և, իհարկե, իրականացնելու է բաժնետոմսերի վաճառք, որի դիվիդենտների տեղաբաշխումը տարեկան շահույթից առնվազն 50% է:

«Մենք՝ որպես առաջատար ֆինտեխ ընկերություն, հոգ ենք տանում մեր քաղաքացիների իրազեկվածության մասին և առաջարկում ենք այցելել մեր տաղավար ու ձեռքբերել բաժնետոմսեր, որից հնարավոր է ստանալ շոշափելի եկամուտ: Միևնույն ժամանակ ծանոթանալ հայկական ֆինտեխի առաջընթացներին և Telcell-ի կողմից մատուցվող մյուս ծառայություններին: Շտապե՛ք դառնալ մեր ընկերության բաժնետերը»,-նշել է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը:

Telcell ընկերության 1 բաժնետոմսի արժեքը կազմում է 400 դրամ, իսկ առաջին գնման դեպքում բաժնետոմսերի նվազագույն քանակը 10-ն է:

Digitec-ում բաժնետոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է այցելել Telcell-ի տաղավար, որտեղ մասնագետները կտրամադրեն մանրամասն տեղեկատվություն ինչպես ձեռբերման կարգի, այնպես էլ շահավետության մասին:

Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 18-ին Telcell ընկերությունը հայտարարել է շուրջ 1,5 մլրդ ընդհանուր արժեքով բաժնետոմսերի հրապարակային առաջարկի մասին, որոնց վաճառքի վերջնաժամկետը 2024թ. նոյեմբերի 30-ն է։ Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնում է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը, իսկ արժեթղթերի պահառությունը՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: Մեկ բաժնետոմսի արժեքը 400 ՀՀ դրամ է, իսկ նվազագույն քանակը առաջին գնման դեպքում՝ 10 բաժնետոմս։  Քաղաքացիները բաժնետոմսեր կարող են գնել Telcell Wallet հավելվածում, ինչպես նաև «Արմբրոկ» ներդրումային ընկերության գրասենյակում։ Ավելի մանրամասն տեղեկության համար կարող եք այցելել invest.telcell.am կայքը։

«Թել-Սել» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

03/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.05
-0.13
Եվրո (EUR)
427.46
-0.99
Ռուբլի (RUR)
4.07
-0.03
Լարի (GEL)
141.66
-0.09
33112.72
-93.28
Արծաթ
390.62
+0.31