Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
11/10/2024 14:54
Կիսվել

Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին

Team Telecom Armenia-ի աջակցությամբ հոկտեմբերի 4-ից 7-ը Երևանում կայացավ տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը, «ՄՏՔԻ ՈՒԺԸ․ Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով։

Միջոցառման գլխավոր տեխնոլոգիական գործընկեր Team Telecom Armenia-ն իր տաղավարում անցկացրեց Team Talks փոդքասթը՝ հյուրընկալելով մի շարք հեղինակավոր բանախոսների՝ ի դեմս Nvidia Omniverse-ի և սիմուլյացիոն տեխնոլոգիաների ուղղությամբ ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդեանի, Agenus և COAF հիմնադիր Գարո Արմենի, intent.ai-ի համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Հարութ Մարտիրոսյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի։ Team Talks-ի շրջանակում ելույթ ունեցան նաև ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, տնօրենների խորհրդի նախագահ և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Team Talks-ի շրջանակում բանախոսները բազմաբովանդակ քննարկում ծավալեցին Հայաստանում բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացման արդի միտումների և նախադրյալների վերաբերյալ, ինչպես նաև ընդգծեցին նորարարությունների ներդրման կարևորությունը և ինովացիոն ոլորտում առկա հեռանկարները։ Team Telecom Armenia-ի Յություբյան ալիքով և Ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակման շնորհիվ Team Talks-ը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին։

«Հարկ է ևս մեկ անգամ ընդծել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն ունի ռազմավարական նշանակություն` ինչպես տեխնոլոգիական առաջընթացի, այնպես էլ ՀՀ տնտեսության վրա ունեցած իր ազդեցության տեսանկյունից։ Ունենալով մեր գործունեության հիմքում այս տեսլականը՝ առաջնային է հնարավորին չափ նպաստել և բաղկացուցիչ մաս դառնալ այդ կարևոր առաքելության իրագործմանը», – նշում է Team Telecom Armenia–ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

WCIT2024/DigiTec 2024-ի շրջանակում Հայաստան էին ժամանել ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից, նշանավորվել են մի շարք պայմանավորվածություններ, որոնք միտված են Հայաստանյան ՏՀՏ ոլորտում տեխնոլոգիական և նորարարական առաջընթացի ապահովմանը։

Հայաստանում երկրորդ անգամ տեղի ունեցած համաշխարհային IT կոնգրեսի շրջանակում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանի հրավերով Հայաստան այցելեց «Լիոնել Մեսսի մենեջմենթ»-ի տնօրեն և Play Time Ventures-ի հատուկ խորհրդատու Ռոդրիգո Մեսսին: Այցելության հիմնական նպատակն էր Հայաստանում ապորտի, մեդիայի և տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների քննարկումը և արդի միտումների բացահայտումը։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41