Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Ներկայացվել է մեկ լիցքավորմամբ առավել քան 400 մղոն վարման հնարավորությամբ էլեկտրական մեքենաների թոփ-հնգյակը
14/10/2024 10:18
Կիսվել

Ներկայացվել է մեկ լիցքավորմամբ առավել քան 400 մղոն վարման հնարավորությամբ էլեկտրական մեքենաների թոփ-հնգյակը

Որո՞նք են մեկ լիցքավորմամբ առավել քան 400 մղոն վարման հնարավորությամբ էլեկտրական մեքենաները: Միջին գնի էլեկտրական մեքենան այժմ ունի առնվազն 200 մղոն վարման հնարավորություն, հետևաբար տեխնիկական այդպիսի հարցերի մասին մտածելն այլևս անիմաստ է:

Սակայն որքան երկար ճանապարհ կարելի է գնալ մեկ լիցքավորմամբ, որոշվում է նաև գնով՝ որքան հեռու, այնքան թանկ:

Երկար վարման՝ մեկ լիցքավորմամբ 361 մղոն երթևեկության հնարավորությամբ ամենամատչելի էլեկտրոմոբիլը Hyundai Ioniq 6-ն է: Այն արժե մոտ 44 հազար դոլար, բայց այսքանով հանդերձ՝ լավագույն հնգյակում ներառված չէ:

Ստորև ներկայացնում ենք հինգ լավագույն էլեկտրոմոբիլները:

2025 Lucid Air Grand Touring

Lucid-ը ճանապարհներին հայտնվեց 2021 թվականից և ցնցեց բոլորին Lucid Air Dream մոդելով, որով հնարավոր է 500-ից ավել մղոն տարածություն հաղթահարել: Այժմ թողարկվել է Lucid-ի լավագույն տարբերակը՝ Grand Touring-ը, որը ստանձնել է ԱՄՆ-ում հասանելի ամենաերկար հեռահարությամբ EV տիտղոսը՝ 512 մղոնով: 2025 Lucid Air Grand Touring-ն ունի 819 ձիաուժ հզորություն և 109,900 դոլար մեկնարկային գին:

2025 Chevrolet Silverado EV WT Max

Նորագույն Chevy EV-ն պիկապ բեռնատար է: Silverado EV շարքում (Work Truck, LT և RST) ստանդարտ, ընդլայնված և առավելագույն տիրույթի մարտկոցների փաթեթներն առաջարկում են 390-ից մինչև 492 մղոն հեռավորություն: Սպասվում է, որ ամենաերկար շառավիղով Silverado EV-ն կթողարկվի մինչ տարեվերջ: WT-ի համար ստանդարտ մարտկոցով մոդելն էլ հասանելի կլինի ավելի ուշ՝ 2025 թվականին՝ 57,095 դոլարով:

Max Range-ով WT-ի արժեքը սկսվում է 77,795 դոլարից, մինչդեռ լավագույն RST Max Range-ն առաջարկում է 460 մղոն հեռավորություն՝ 97,895 դոլարով: Այսպիսի հեռավորություն հաղթահարելու համար պիկապում կա հսկայական մարտկոց՝ 200 կՎտժ:

2025 Rivian R1T Max

Rivian-ը, ինչպես Lucid-ը, նորեկ է էլեկտրական մեքենաների շուկայում, բայց այն ամեն տարի բարձրացնում է իր առաջարկը 2021 թվականին իր էլեկտրական պիկապ բեռնատարի թողարկումից հետո: R1T-ն այժմ հաղթահարում է առավելագույնը 420 մղոն տարածություն: Ստանդարտ մարտկոցների փաթեթն առաջարկում է 270 մղոն հեռահարություն: Վերջերս թարմացված Large և Max փաթեթները կարողանում են հաղթահարել մինչև 330 և 420 մղոն ճանապարհ:

2025 Rivian R1S Max

2025 թվականի Rivian R1S էլեկտրական ամենագնացը ստացել է մարտկոցի այն թարմացումներն, ինչ բեռնատարը: Բայց դրա Max փաթեթի չափերն ավելի սահմանափակ են՝ մինչև 410 մղոն: Նոր մարտկոցների փաթեթներով ստանդարտ և մեծ R1S տարբերակները, սակայն, մոդելային շարքի նախորդ ներկայացուցիչներին գերազանցում են իրենց տեխնիկական հնարավորություններով:

2025-ի համար նորույթը Max փաթեթի եռաշարժիչն է՝ 850 ձիաուժով, իսկ ավելի ուշ քառաշարժիչի հրեշավոր կոնֆիգուրացիան կառաջարկի 1025 ձիաուժ հնարավորություն:

2025 Tesla Model S

Tesla-ի հայտնվելը հեռուն գնացող լավագույն էլեկտրոմոբիլների լավագույն հնգյակում հայտնվելն ինչ-որ չափով հեգնական է թվում: Model S-ը մնում է մրցունակ, նույնիսկ եթե այն չի կարողանում ամբողջությամբ պահպանել իր դիրքը: Մոդելի լիաքարշակ տարբերակի հնարավորությունը հասնում է 402 մղոնի և արժեքը սկսվում է 74,990 դոլարից, մինչդեռ Plaid-ի կատարողական տարբերակը մինչև 359 մղոն հնարավորությամբ արժե 89,900 դոլար:

Արագությո՞ւն, թե՞ հեռավորություն: Սա այն է, ինչ հետաքրքրում է էլեկտրական մեքենաների սիրահարներին: Նոր մոդելները թանկ արժեն, բայց նաև առանձնանում են տպավորիչ կատարողականությամբ և մեծածավալ մարտկոցներով: Այս EV-երն առաջարկում են ավելի քան 400 մղոն շառավիղ, ինչը զերծ է պահում մարտկոցի լիցքավորման շուրջ անհանգստությունից, բացի այդ՝ այս մոդելներից որևէ մեկի հետ երկար ժամանակ չեք ծախսի հանրային լիցքավորման կայաններում նստած: Ի դեպ, նոր մոդելները նաև առանձնանում են շքեղությամբ ու հարմարավետությամբ: Այնպես որ, ամեն ինչ արվում է, որ էլեկտրոմոբիլների սիրահարներն իրենց հնարավորինս լավ զգան թե սրահում, թե մեքենայի տեխնիկական հնարավորությունների համատեքստում:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02