Բիզնես

USD BUY - 392.50+0.50 USD SELL - 397.00+2.00
EUR BUY - 414.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 73.38+0.94 WTI - 69.17+0.86
COMEX:  GOLD - 2658.50+1.11 SILVER - 30.67+2.92
COMEX:  PLATINUM - 947.00+1.45
LME:  ALUMINIUM - 2599.00+0.13 COPPER - 9002.00-0.20
LME:  NICKEL - 16064.00+1.14 TIN - 28192.00+0.87
LME:  LEAD - 2057.00+0.02 ZINC - 3054.00-2.47
FOREX:  USD/JPY - 150.02-1.01 EUR/GBP - 1.0571+0.20
FOREX:  EUR/USD - 1.0571+0.20 GBP/USD - 1.2711+0.42
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44722.06+0.00 NASDAQ - 19060.48+0.00
STOCKS US: S&P 500 - 5998.74+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38208.03-0.37 TOPIX - 2680.71-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19423.61+0.29 SSEC - 3326.46+0.93
STOCKS EUR:  FTSE100 - 8281.22+0.08 CAC40 - 7179.25+0.51
STOCKS EUR:  DAX - 19425.73+0.85
29/11/2024  CBA:  USD - 394.64+1.67 GBP - 500.84+3.18
29/11/2024  CBA:  EURO - 416.82+2.24
29/11/2024  CBA:  GOLD - 33519.71+154.48 SILVER - 381.46-3.76
«Արզնի» թռչնաֆաբրիկան մասնակցել է ArmProd EXPO 2024-ին
22/10/2024 16:49
Կիսվել

«Արզնի» թռչնաֆաբրիկան մասնակցել է ArmProd EXPO 2024-ին

Երևանում հոկտեմբերի 18-20-ը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ գյուղատնտեսական ամենամյա մասնագիտացված ցուցահանդեսը՝ ArmProd EXPO 2024-ը, որին մասնակցում էր նաև հայաստանյան առաջատար արտադրողներից «Արզնի» թռչնաֆաբրիկան։

«Արզնի» թռչնաֆաբրիկայի տաղավարում ներկայացված էր ընկերության լայն ապրանքատեսականին: Ցուցահանդեսի մասնակիցները ծանոթացան «Արզնիի» արտադրական պրոցեսին, դրանում կիրառվող եվրոպական ստանդարտներին համապատասխան ժամանակակից սարքավորումներին, ընկերության մասնագետների շնորհիվ նոր գիտելիքներ ձեռք բերեցին որակյալ հավկիթների, դրանց պահպանման ճիշտ եղանակի վերաբերյալ, ինչպես նաև ինտերակտիվ խաղերի, վիկտորինաների միջոցով տեղեկատվություններ ստացան հավկիթների սննդարար և օգտակար հատկանիշների մասին:

«Արզնի» թռչնաֆաբրիկայի տնօրեն Գևորգ Ջանվելյանը նշել է. «Էքսպոյին «Արզնիի» մասնակցության գլխավոր նպատակը՝ հանրության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումն է սննդի անվտանգության ու առողջ ապրելակերպի ձևավորման անհրաժեշտության շուրջ։ Էքսպոն նաև լավ հնարավորություն է նոր գործընկերային կապեր հաստատելու տեսանկյունից, ինչի արդյունքում էլ միասին կարող ենք նպաստել առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը»։

«Արզնի թռչնաֆաբրիկա»-ի տաղավարում նաև համտես-հյուրասիրություն էր կազմակերպվել. Հյուրերը փորձել են սննդարար հավկիթներից պատրաստված տարատեսակ ուտեստներ. օմլետ, լոլիկով ձվածեղ, «աչք» ձվածեղ և այլն։ Ցուցահանդեսի մասնակիցները նաև ստացել են անակնկալ նվերներ:

«Արզնի» թռչնաֆաբրիկան մասնակցել է ArmProd EXPO 2024-ին

«Արզնի» թռչնաֆաբրիկան Հայաստանի շուկայում գործում է շուրջ 30 տարի և իր սպառողներին է առաջարկում էկոլոգիապես մաքուր ու բարձրորակ հավկիթներ։ «Արզնի» հավկիթների բարձր որակի և թռչնի առողջության գրավականներից է գերմանական Hellmann ապրանքանիշի վանդակային սարքավորումը, որի միջոցով իրականացվում են կերակրման, խմեցման, օդափոխության և միկրոկլիմայի, լուսային ռեժիմի համակարգչային կառավարման գործընթացները՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն թռչունների համար։ Ընկերությունն աշխատում է նաև հոլանդական Moba տեսակավորման հաստոցով, ինչի շնորհիվ հավկիթի ընդունումը, տեսակավորումը, կշռումը և փաթեթավորումն իրականացվում են ավտոմատացված եղանակով։ Ընկերությունն առաջինն ու միակն է Հայաստանում, որ միջազգային փորձի տեղայնացմամբ յոդացված ձու է արտադրում։

«Արզնի» թռչնաֆաբրիկան մասնակցել է ArmProd EXPO 2024-ին

Ընկերությունն աշխատում է շուրջ 1600 մանր ու միջին առևտրի կետերի և սուպերմարկետների հետ, համագործակցում հեղինակավոր ռեստորանների և հյուրանոցների հետ։

Իր գործունեության ընթացքում «Արզնին» մշտապես կիրառում է նորարարական տեխնոլոգիաներ և պարբերաբար թարմացնում է տեսականու շարքը։

Նշենք որ LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության կազմակերպած «ArmProd EXPO 2024» 22-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցել են հազարավոր մարդիկ՝ ծանոթանալով մի քանի տասնյակից ավելի հայկական արտադրության բարձրորակ ապրանքների և սննդամթերքի հետ։

«Արզնի» թռչնաֆաբրիկան մասնակցել է ArmProd EXPO 2024-ին

29/11/2024
դրամ
Դոլար (USD)
394.64
+1.67
Եվրո (EUR)
416.82
+2.24
Ռուբլի (RUR)
3.66
+0.09
Լարի (GEL)
141.07
-2.23
33519.71
+154.48
Արծաթ
381.46
-3.76