Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Viva. Նվազագույն ներդրում, տնտեսված միջոցներ և վաճառքի ծավալների աճ
29/10/2024 17:17
Կիսվել

Viva. Նվազագույն ներդրում, տնտեսված միջոցներ և վաճառքի ծավալների աճ

Երբ տեխնոլոգիաները թույլ են տալիս մեկ գործիքով բազմապրոֆիլ աշխատանք կատարել, բիզնես-կառավարումը դառնում է առավել ճկուն և արդյունավետ: Viva-ի` «Վիրտուալ ԱՀԿ»  (վիրտուալ ավտոմատ հեռախոսային կայան) ծառայությունից օգտվող կազմակերպությունները կարճ ժամանակահատվածում և նվազագույն ջանքերով՝ վաճառքի ցուցանիշի և հաճախորդների աճ են գրանցել: Ո´չ աշխատանքային ծանրաբեռնվածությունը, ո´չ էլ զանգերի մեծ հոսքը դրան չեն խանգարել: Ավելին՝ հնարավոր է եղել մեկ կետից՝ առանց մարզային մասնաճյուղեր այցելելու, հստակ վերլուծել և գնահատել բոլոր աշխատակիցների կատարողականը: «Վիրտուալ ԱՀԿ»-ն ամեն ինչ համակարգում է արագ և ավտոմատացված ռեժիմով:

Viva-ի` կորպորատիվ հաճախորդ դարձած ընկերություններից մեկը «Վիրտուալ ԱՀԿ»- ից օգտվում է շուրջ տասն ամիս և այդ ծառայությունը համարում է շատ կարևոր իր բիզնեսը կառավարելու համար: Արձանագրված տվյալները թույլ են տալիս ընդգծել, որ ձեռքբերումներն էական են. ընկերությունը լիարժեք տիրապետում է և´ հաճախորդների պահանջների, և´ աշխատակիցների կատարողականի, և´ վաճառքների ծավալի տվյալներին:

«Վիրտուալ ԱՀԿ-ի միջոցով ունեցել ենք վաճառքի աճ, հաճախորդների աճ ու նաև կարողանում ենք հետևել բոլոր աշխատակիցների աշխատանքին: Այս ընթացքում ունեցել ենք 15 000-ից ավելի զանգ: Թեև ժամանակի առումով հնարավոր չի լինում անընդհատ ֆիզիկապես ներկա լինել տարբեր մարզերի մասնաճյուղերում, բայց Viva-ի ԱՀԿ-ի միջոցով կարողանում եմ լիարժեք տեղեկանալ 3 մասնաճյուղի աշխատակիցների, իրականացված աշխատանքի և բաց թողնված զանգերի մասին»,- ասում է «Մանանա թեքնոլոջի» ընկերության կոմերցիոն տնօրեն Սարգիս Ներսիսյանը:

Անկախ բիզնեսի չափից և աշխատակիցների թվից՝ «Վիրտուալ ԱՀԿ»-ից օգտվող կազմակերպությունները, նվազագույն ներդրումներ կատարելով ժամանակն ու ռեսուրսները խնայելով՝ համակարգված և արդյունավետ բիզնես գործընթացներ են վարում  ֆիքսված շարժական համակցման տեխնոլոգիայի՝ FMC (ԷՖ-Էմ-Սի) շնորհիվ: Արդյունքում՝ կորպորատիվ հեռախոսահամարները միանում են վիրտուալ ԱՀԿ-ին և ապահովում.

  • սպասման ռեժիմով զանգերի ընդունում՝ անկախ քանակից,
  • ձայնային ողջույն և խոսակցությունների ձայնագրում՝ բարձրակարգ սպասարկման համար,
  • զանգերի բաշխում և բաց թողնվածների վերահսկում՝ հետադարձ կապի ապահովման համար,
  • վիճակագրություն՝ վեբ-ինտերֆեյսի և բջջային հավելվածի միջոցով:

«Վիրտուալ ԱՀԿ»-ի վեբ-ինտերֆեյսն ունի զանգերի մշակման բազմաթիվ գործառույթներ՝ զանգերի երթուղիների և համարների ժամանակացույցի կարգավորում, զանգերի վերահասցեավորում, բաց թողնված զանգերի վերաբերյալ ծանուցումներ, ինտեգրում CRM-ին և այլն: Իսկ բջջային հավելվածը հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերի համար:

«Վիրտուալ ԱՀԿ» ծառայության միացումը կատարվում է մեկ աշխատանքային օրում, չի պահանջում կապիտալ ներդրումներ, իսկ ծառայության դիմաց ամսական վճարը սկսվում է ընդամենը 7 000 ՀՀ դրամից։

Նաև տրվում է մեկ շաբաթ՝ անվճար փորձելու համար:

Առավել ամբողջական տեղեկությունները հասանելի են https://pbx.mts.am հղմամբ:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25