Բիզնես

USD BUY - 365.00-0.50 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 417.00-0.50 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 76.66-2.79 WTI - 72.39-2.56
COMEX:  GOLD - 4122.10+1.26 SILVER - 59.97+3.11
COMEX:  PLATINUM - 1644.20+2.70
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 161.37-0.63 EUR/GBP - 1.1454+0.24
FOREX:  EUR/USD - 1.1454+0.24 GBP/USD - 1.3443+0.34
STOCKS RUS:  RTSI - 907.25-0.92
STOCKS US: DOW JONES - 52487.41+0.27 NASDAQ - 26206.89+1.30
STOCKS US: S&P 500 - 7543.64+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10472.45-0.16 CAC40 - 8326.62+0.90
STOCKS EUR:  DAX - 25118.27+0.89
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
Լոռու մարզում իրականացվել է «Ստելլար Էներջի» ընկերության 2.4 ՄՎտ հզորությամբ արևային արդյունաբերական էլեկտրակայանի ներդրումային նախագիծը
31/10/2024 18:21
Կիսվել

Լոռու մարզում իրականացվել է «Ստելլար Էներջի» ընկերության 2.4 ՄՎտ հզորությամբ արևային արդյունաբերական էլեկտրակայանի ներդրումային նախագիծը

«ՍՏԵԼԼԱՐ ԷՆԵՐՋԻ» ընկերությունը տեղեկացնում է կանաչ էներգետիկայի ոլորտում հերթական ներդրման իրականացման մասին։ Լոռու մարզում շահագործվել է արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան։

Հոկտեմբերի 30-ին Լոռու մարզում կայացավ «ՍՏԵԼԼԱՐ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի «ՓԵՐԻ» արևային արդյունաբերական էլեկտրակայանի բացման պաշտոնական արարողությունը։ Մեկ տարի առաջ մեկնարկած նախագծի գլխավոր ֆինանսավորողն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն է, որը մշտապես աջակցում է Հայաստանի անցմանը դեպի կայուն էներգետիկ ապագա։

Նախագծի հզորությունը 2,440 ԿՎտ է և ակնկալվում է, որ այն տարեկան կարտադրի մինչև 4.0 մլն ԿՎտ մաքուր էներգիա: Վերականգնվող էներգիայի այս ծավալն էականորեն կնպաստի Հայաստանի ածխածնային արտանետումների կրճատմանը և տարեկան կխնայի մոտ 1,810 տոննա ածխաթթու գազի արտանետում:

«Այս ծրագիրը մեր ռազմավարական ներդրումների հերթական հաջող իրականացումն է, որը միտված է աջակցելու ՀՀ կանաչ և կայուն տնտեսության զարգացման տեսլականին, և մենք հպարտ ենք, որ Արմսվիսբանկը այս արևային նախագծի հիմնական ֆինանսական գործընկերն է և մենք շարունակելու ենք համատեղ նոր ծրագրեր իրականացնել մեր գործընկերների հետ։ Վստահ ենք, որ նախագիծը կունենա երկարաժամկետ և դրական ազդեցություն Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման վրա», – նշեցին նախագծի համահեղինակներ ու աջակիցներ Կարեն Ղազարյանը և Լևոն Արքելաթյանը:

«ՍՏԵԼԼԱՐ ԷՆԵՐՋԻ  արևային էլեկտրակայանի կառուցումը ևս մեկ քայլ է մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ։ Այն կօգնի մեզ ավելի շատ մաքուր էներգիա արտադրել և նվազեցնել կախվածությունը ավանդական և արտաքին էներգիայի աղբյուրներից, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանում կանաչ տնտեսության զարգացմանը», – նշեց «ՍՏԵԼԼԱՐ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ բաժնետեր և տնօրեն Մարինա Թունյանը:

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33