ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է «ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔԸ
Կառավարությունը թույլատրել է «Երևանի գարեջուր» ընկերության կողմից արտահանված ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. ապրիլի 5-ը։
Ընկերությունը շշի արտադրության կաղապարներ է արտահանել Ուկրաինա` տարայի արտադրություն կազմակերպելու և ընկերությանը տրամադրելու համար։ Այժմ տարան արտադրվում է Հայաստանում, բայց մատակարարման ընդհատումը բացառելու նպատակով ընկերությունը խնդրում է ևս մեկ տարով երկարաձգել Ուկրաինա արտահանված կաղապարների մաքսային ռեժիմը։
Կառավարության պարզաբանմամբ՝ որոշման շնորհիվ աջակցություն է ստանում արդյունաբերական ձեռնարկության բնականոն գործունեությունը։