Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.50 EUR SELL - 419.00+2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4107.90+0.99 SILVER - 58.66+0.00
COMEX:  PLATINUM - 1651.00+2.92
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64931.19+0.50 TOPIX - 4066.07+1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 25207.18+0.98 SSEC - 3858.25+1.15
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
27/07/2026  CBA:  USD - 366.72+0.85 GBP - 488.51+1.1
27/07/2026  CBA:  EURO - 417.91+1.48
27/07/2026  CBA:  GOLD - 47955+375 SILVER - 687.67-2.35
ՀԱՅՏՆԻ Է «ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹ 2013» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԸ
12/04/2013 15:47
Կիսվել

ՀԱՅՏՆԻ Է «ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹ 2013» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԸ

Ապրիլի 12-ին տեղի ունեցավ «Երևակայության գավաթ Հայաստան 2013» («Imagine Cup Armenia 2013») մրցույթի եզրափակիչ փուլը, որը կազմակերպել էին Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ընկերությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը:

Հայաստանյան ընտրության Եզրափակիչ փուլին մասնակցող 7 թիմերը կարճ (15 րոպե) շնորհանդեսների տեսքով ներկայացրեցին իրենց գաղափարները, որի արդյունքում ժյուրին ընտրեց մեկ հաղթող թիմ՝ «Lionsharp Solutions» թիմը Voice board ծրագրի համար:

Ծրագիրն իրենից ներկայացնում է Kinect տեխնոլոգիայի հենքով մշակված լուծում, որը թույլ է տալիս վարել քննարկումները, ներկայացումները, «մտքային գրոհները»՝ գրանցելով մտքերը և կանոնակարգելով ընթացքը միայն ժեստերի և ձայնային հրահանգների օգնությամբ: «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի աջակցությամբ «Lionsharp Solutions» թիմը կներկայացնի Հայաստանը 2013թ հուլիսին կայանալիք համաշխարհային եզրափակչին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում:

Հիշեցնենք, որ մրցույթը մեկնարկել էր մարտի 20-ին, և 16 տարին լրացած մասնակիցների երեք-չորս հոգուց բաղկացած ուսանողական թիմերի առջև խնդիր էր դրվել մշակել նորարարական նախագծեր և համակարգչային ծրագրեր, ինչպես նաև իրական խնդիրների իրական լուծումներ: Մինչև ապրիլի 8-ը ներկայացվել էին յոթ հայտեր, որոնք հիմնականում վերաբերում էին նորարարության անվանակարգին:

«Երևակայության գավաթ» հայաստանյան մրցույթի նպատակն է ուսանողներին օգնել հանդես գալ ծրագրավորման/ՏՏ լուծումներով և/կամ ծրագրերի նոր մշակումներով՝ խթանելու նորարարությունն ու լուծելու գլոբալ խնդիրներ: Մրցույթը համախմբում է Հայաստանի տաղանդավոր երիտասարդներին և ուսանողական թիմերին և նրանց մեծ հնարավորություն է ընձեռում դրսևորելու և զարգացնելու իրենց գիտելիքները իրական խնդիրներին լուծումներ գտնելու, տեխնոլոգիաների և ծրագրերի օգտագործման սեփական մոտեցումները մշակելու և առաջ քաշելու գործում, ինչպես նաև ճանապարհ է բացում ուժերը չափելու արտասահմանյան մրցակիցների հետ և Հայաստանը ներկայացնելու «Imagine Cup» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին:

Այս տարի մրցույթի հայաստանյան փուլին «Ի-Դի-Էմ-Սի»-ի աջակցության նպատակն է հաղթող թիմին հնարավորություն տալ մասնակցել «Imagine Cup» միջազգային մրցույթի եզրափակչին և դրանով իսկ քաջալերել սկսնակ ընկերություններին, խթանել բարձր տեխնոլոգիական լուծումների  կիրառումը բիզնեսի տարբեր ոլորտներում և նպաստել Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը ՏՏ ոլորտում:

Մրցանակների հանձնման արարողությանը մասնակցում էին Հայաստանի կառավարության, միջազգային համայնքի և ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, ՄԻԿ-ի տնօրեն Եվա Հյուսյանը, «Ի-Դի-Էմ-Սի»-ի Արժեքի շղթայի մրցունակության թիմի ղեկավար Ֆրեդ Լևիտանը և այլ բարձրաստիճան հյուրեր:

27/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.72
+0.85
Եվրո (EUR)
417.91
+1.48
Ռուբլի (RUR)
4.7052
+0.0289
Լարի (GEL)
139.58
+0.31
47955
+375
Արծաթ
687.67
-2.35