Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԿԱՅԱՑԵԼ Է ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ 13-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
15/04/2013 15:31
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ 13-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Կայացել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) 13-րդ տարեկան համագումարը: Բացի միության անդամ կազմակերպություններից, համագումարին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Տեղեկատվական և hեռահաղորդակցման (ՏՀՏ) ոլորտի այլ ընկերությունների ղեկավարներ և հյուրեր:   

Համագումարի ընթացքում ներկայացվել են ԻՏՁՄ 2012 թվականի հաշվետու և գործառնական զեկույցները, 2013թ. իրականացվելիք հիմնական ծրագրերը և նախագծերը, որոնցից են ԴիջիԹեք Բիզնես ֆորումը, ԴիջիԹեք ցուցահանդեսը, ԱրմՌոբոտիքսը, Համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունը, ՏՀՏ լիդերների հանդիպում ֆորումը: Այս տարվա համար նախատեսված նոր միջոցառումներից և ծրագրերից են Բիզնես ինովացիոն ֆորումը, Հայաստանի առաջնորդների Ակումբը` «E’Club», երիտասարդ  տեխնոլոգիական ձեռներեցների ամառային ճամբարը, ԴիջիՆյուզ էլեկտրոնային պարբերականը, Co-Working` անհատ ծրագրավորողների աշխատանքային միջավայրը, Տեխնոլոգիական սփյուռքի շտեմարանը:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԻՏՁՄ Մամուլի ծառայությունից՝ համագումարի շրջանակներում կայացել է նաև ԻՏՁՄ վարչության անդամների ընտրություն: Վարչության կազմում ընդգրկվել են «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ», «Օրանժ Արմենիա», «Ինսթիգեյթ», «Սի ԷյջԷս Վերիսել Սերվիս», «Մայքրոսոֆթ», «Նեյշնլ Ինսթրումենթս»,  «ՋիԷնՍի–Ալֆա», «ԱրմենՏել» ընկերությունները և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը։ «Վեբ» ընկերությունը ստանձնել է ԻՏՁՄ վերահսկիչի պարտականությունները:    

Ներկայումս Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը միավորում է ոլորտի 61 կազմակերպությունների, որոնք Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են, ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում: Միության անդամների շարքում են «ԱրմենՏել», «Օրանժ Արմենիա», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սինոփսիս Արմենիա», «Մայքրոսոֆթ»,  «Ինսթիգեյթ», «Դ-Լինկ» և այլ կազմակերպություններ:  

Հիշեցնենք նաև,  որ  Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52