GM-ն ԱՄՆ-ից հետ կկանչի գրեթե 500 հազար ավտոմեքենա՝ անվտանգության ռիսկերի պատճառով
Ամերիկյան General Motors կորպորացիան ամերիկյան շուկայից հետ կկանչի 461 839 ավտոմեքենա՝ անսարք փոխանցման տուփի պատճառով, որը մեծացնում է վթարի հավանականությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ավտոճանապարհների անվտանգության ազգային վարչության տվյալները:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հետկանչը կազդի Chevrolet Silverado-ի, Chevrolet Tahoe-ի, GMC Sierra-ի, GMC Yukon-ի և Cadillac Escalade-ի 2020-2022 թվականների, ինչպես նաև մի քանի այլ մոդելների վրա: Ավտոմեքենաների սեփականատերերը կարող են կապ հաստատել GM-ի պաշտոնական դիլերների հետ՝ անսարք մասերը նորերով փոխարինելու համար:
Ըստ Reuters-ի, GM-ը նաև խնդրել է դիլերներին անհապաղ դադարեցնել նշված մեքենաների վաճառքը: