Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ովքեր են 2024-ի ամենամեծ մրցանակային գումար ստացած 10 թենիսիստները
22/11/2024 16:24
Կիսվել

Ովքեր են 2024-ի ամենամեծ մրցանակային գումար ստացած 10 թենիսիստները

Ովքեր 2024-ին ամենամեծ մրցանակային պարգևը ստացած թենիսիստները: Forbes-ը կազմել է նրանց տասնյակը: Ովքեր են ընդգրկված ցանկում, ներկայացնում ենք ստորև:

Վարկանիշը գլխավորում է Յաննիկ Սինները: Իտալիան ներկայացնող 23-ամյա մարզիկը ստացել է 16.946.149 դոլար, որից 16.914.035 դոլարը գոյացել է մենախաղերից, իսկ 32.114 դոլար՝ զուգախաղերից:

Մրցաշրջանի սկզբում թվում էր, թե սա կլինի երկու երիտասարդ թենիսիստների՝ Յաննիկ Սիների և Կառլոս Ալկարասի միջև մշտական ​​մրցակցության տարի, բայց իրականում իտալացին ավելի շուտ վերմակը քաշեց իր վրա: Նա ամենաերիտասարդ խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում հասել է Ավստրալիայի բաց առաջնության, ԱՄՆ-ի բաց առաջնության և եզրափակիչ՝ երեք խոշորագույն կորտային մրցաշարերում էլ հաղթելով:

Կառլոս Ալկարասը վարկանիշում երկրորդն է՝ 9.850.338 դոլարով: 21-ամյա իսպանացին ամբողջը վաստակել է մենախաղերից:

Ալկարասն ավարտեց մրցաշրջանը Մալագայում՝ պաշտպանելով Իսպանիայի հավաքականի գույները Ռաֆայել Նադալի հրաժեշտի մրցաշարում: Իսպանացիները, ցավոք, պարտվեցին Հոլանդիայի հավաքականին, և Կառլոսի հաղթանակն իր մենախաղում թիմին չօգնեց:

Ալեքսանդր Զվերևը եզրափակում է եռյակը: 27-ամյա գերմանացին վաստակել է 8.995.103 դոլար, որից 8.839.406 դոլարը մենախաղերից, 155.697 դոլարը՝ զուգախաղերից:

Ալեքսանդր Զվերևի՝ այս տարի գրանցաց հաջողություններին կարելի է ավելացնել Գերմանիայի հավաքականի հաղթանակը United Cup-ում մրցաշրջանի սկզբում, բայց առանց դրա էլ գերմանացի թենիսիստը հիանալի տարի կունենար:

Ամերիկացի Թեյլոր Ֆրիցը չորրորդն է վարկանիշում: 27-ամյա թենիսիտը վաստակել է 7.006.195 դոլար, որից 6.915.586 դոլարը մենախաղերի արդյունք է, 90.609 դոլարը՝ զուգախաղերի:

Ռուսաստանը ներկայացնող Դանիիլ Մեդվեդևը մրցաշրջանում ստացել է 5.615.756 դոլար, որից 5.573.010 դոլարը մենախաղերի արդյունք է: 28-ամյա թենիսիտը ևս 42.746 դոլար է վաստակել զուգախաղերից:

Նորվեգացի Կասպեր Ռուդը մենախաղերով վաստակել է 5.010.351 դոլար, զուգախաղերով՝ 54.956: 25-ամյա թենիսիստի ընդհանուր մրցանակային գումարը կազմել է 5.065.307 դոլար:

Լեգենդար Նովակ Չոկովիչը վարկանիշում յոթերորդն է: 37-ամյա սերբ թենիսիտն այս մրցաշրջանում վաստակել է 4.421.915 և Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոս: Թե օլիմպիական տիտղոսը, թե գումարը նա վաստակել է մենախաղերով:

Անդրեյ Ռուբլևը երկրորդ ռուսն է վարկանիշում և զբաղեցնում է ութերորդ տեղը: 27-ամյա թենիսիստը մրցաշրջանում ստացել է 4.130.816 դոլար, որից 4.067.753-ը մենախաղերից, 63.063 դոլարը՝ զուգախաղերից:

9-րդ ավստրալացի 25-ամյա թենիսիտ Ալեքս դե Մինաուրն է: Նա վաստակել է 4.080.046 դոլար: Մենախաղերից նրա հասույթը 4.041.718 դոլար է, զուգախաղերից՝ 38.328:

Տասնյակը եզրափակում է հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը՝ 3.528.424 դոլարով: 26-ամյա մարզիկի եկամուտը

3.392.603 դոլարով զբաղեցնում են մենախաղերը, իսկ 135.821 դոլար նա վաստակել է զուգախաղերից:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41