BURBERRY-Ի ԱՐՏԱԴՐԱՆՔՆ ԱՌԱՎԵԼ ՊԱՀԱՆՋՎԱԾ Է ԱՍԻԱՅՈՒՄ
2012-2013 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա մարտի 31-ին, «լյուքս» դասի ապրանքների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը՝ բրիտանական Burberry ընկերությունն, ապահովել է վաճառքի ծավալների 11% աճ: Հաշվետու եռամսյակում ընկերության հասույթը կազմել է շուրջ 771 մլն ԱՄՆ դոլար:
Հատկանշական է, որ վաճառքի ծավալների առավել զգալի աճ գրանցվել է Burberry-ի այն խանութները, որոնք գործում են ավելի քան մեկ տարի:
Միևնույն ժամանակ, Burberry-ի արտադրանքը շարունակում է առավել մեծ պահանջարկ վայելել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, և, մասնավորապես, Չինաստանում: