
EBAY-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 19%-ՈՎ
Ամերիկյան eBay ինտերնետային ընկերությունն ամփոփել է 2013 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հաշվետու ժամանակահատվածում ընկերութան զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 19%-ով և կազմել 677 մլն ԱՄՆ դոլար:
Միևնույն ժամանակ, հասույթն աճել է 14%-ով և կազմել 3,75 մլրդ ԱՄՆ դոլար:
Փորձագետները կանխատեսում են, որ երկրորդ եռամսյակի արդյունքներով eBay-ի զուտ շահույթը կկազմի 3,8-3,9 մլրդ ԱՄՆ դոլար:
Ամերիկյան eBay Inc. ինտերնետ-աճուրդային ընկերությունը, որը հիմնադրվել է 1995 թվականին, աշխատում է երեք հիմնական սեգմենտներում` ինտերնետ-առևտուր, էլեկտրոնային վճարումներ և հեռահաղորդակցություն: Ընկերությանն է պատկանում eBay.com կայքը: