ITERA-Ն ՊԱՏՐԱՍՏ Է «ՆԱԻՐԻՏ»-Ի ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵԼ 100 ՄԼՆ ԴՈԼԱՐ
«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ Itera ընկերությունների միջազգային խմբի ներկայացուցիչները հաջորդ շաբաթվա սկզբին կրկին կայցելեն Հայաստան՝ բանակցելու «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ:
Օրաթերթը գրում է, որ Itera-ն պատրաստ է գործարանի համար վճարել 100 մլն ԱՄՆ դոլար՝ առանց «Նաիրիտ»-ի նախկին պարտավորությունների: Նրանք «Նաիրիտ»-ի աշխատակիցներին նաև խոստացել են գործարանի կառավարումը ստանձնելուց հետո կանոնավոր կերպով վճարել աշխատավարձերը, սակայն աշխատավարձերի գծով այժմ կուտակված պարտքերը պետք է վճարի ՀՀ իշխանությունը:
Նշենք, որ մոտ երկու շաբաթ առաջ «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունների նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիրակության այցի ժամանակ ռուսական կողմը ՀՀ իշխանություններին էր ներկայացրել իր պայմանները՝ «Նաիրիտ»-ի հարցի հետ կապված: