Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում
29/11/2024 11:30
Կիսվել

Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում

Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականն Ամերիաբանկին շնորհել է «Անշարժ գույքի ձեռքբերման լավագույն բանկը Հայաստանում» մրցանակ: Ամերիաբանկն առաջինն է Հայաստանում արժանացել այս մրցանակին:

Մրցանակը շնորհվել է առևտրային նշանակության անշարժ գույքի ոլորտում գրանցած գերազանց արդյունքների համար` գնահատելով Բանկի ոչ միայն ֆինանսական հաջողությունները և հաճախորդների սպասարկման բարձր որակը, այլև առաջադեմ տեխնոլոգիական լուծումների և կայուն զարգացման ոլորտում իրականացվող նախաձեռնությունների միջոցով ոլորտը զարգացնելու հանձնառությունը:

Ըստ Euromoney-ի, Ամերիաբանկը 2023թ. հունիսից մինչև 2024թ. հունիսն ընկած ժամանակահատվածում զգալի աճ է գրանցել Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերման առումով։ Բանկի հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է 25.3%-ով և կազմել 233.2 մլրդ ՀՀ դրամ (600 մլն ԱՄՆ դոլար), իսկ հիփոթեքային վարկերի շուկայում բանկի մասնաբաժինը կազմել է 21.3% (30.06.2024 դրությամբ)։

Պարբերականը նշում է, որ բանկի գրանցած հաջողությունը սերտորեն կապված է իր էկոհամակարգի`MyHome-ի գործունեության հետ, որն օգտատերերին առաջարկում է անշարժ գույք գնելու ամբողջական օնլայն լուծում՝ տան ընտրությունից մինչև հիփոթեքային վարկավորման հաստատում։ Հաճախորդները միայն պետք է այցելեն նոտարական գրասենյակ՝ պայմանագրի վավերացման համար։

Դիտարկվող ժամանակահատվածում հարթակի միջոցով տրամադրվել է ավելի քան 18 մլրդ ՀՀ դրամի վարկ, որը կազմում է Ամերիաբանկի կողմից առաջնային շուկայում անշարժ գույքի ձեռքբերման նպատակով տրամադրված հիփոթեքային վարկերի պորտֆելի 50%-ը, ինչը 38.3%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Euromoney-ն ընդգծում է, որ հարթակը զգալիորեն ընդլայնվել է. MyHome-ում ներկայացված կառուցապատողների թիվը հարթակի գործարկման պահին գրանցված 25-ից 2024թ. կեսերին հասել է 68-ի, ընդ որում մարզերում գործունեություն ծավալող կառուցապատողների թիվն աճել է 172%-ով: Առաջարկվող անշարժ գույքերի թիվն աճել է 226%-ով. 2024թ. հունիսին հարթակում արդեն ներկայացված էր 3,100 բնակարան 115 շենքում: Հավելենք, որ հարթակի նոր գործառույթը թույլ է տալիս ընտրել և ձեռք բերել անշարժ գույք նաև երկրորդային շուկայից, ինչի շնորհիվ առաջարկվող բնակարանների թիվը նույն ժամանակահատվածում ավելացել է 950-ով:

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը, խոսելով մրցանակաբաշխության արդյունքների մասին, նշել է. «Ամերիաբանկը շարունակաբար մշակում է նորարարական լուծումներ, որոնք բարելավում են մեր հաճախորդների և գործընկերների՝ թվային պրոդուկտների օգտագործման փորձառությունը: MyHome.am հարթակի հաջողությունն արտացոլում է համապարփակ էկոհամակարգ ստեղծելու մեր հանձնառությունը, ինչը պարզեցնում է բնակելի անշարժ գույք գնելու գործընթացը և խթանում անշարժ գույքի շուկայի աճը Հայաստանում: Այս մրցանակը մեծ պատիվ է մեզ համար, և մենք շնորհակալ ենք մրցանակաբաշխության ժյուրիին մեր աշխատանքն ու ջանքերը գնահատելու համար»:

Հավելենք, որ Ամերիաբանկի հիփոթեքային վարկավորման պրոդուկտային թիմը վերջերս Պրահայում կայացած «Synchome 2024» համաժողովում ներկայացրել է բանկի վերջին ձեռքբերումներն այս ոլորտում։ Միջոցառմանը մասնակցել է բանկային, ֆինթեք, այլընտրանքային հիփոթեքային և այլ առանցքային ոլորտների շուրջ 70 ներկայացուցիչ ավելի քան 15 երկրից: Մասնակիցները քննարկել են հիփոթեքային վարկերի էկոհամակարգերում գրանցած տեխնոլոգիական ձեռքբերումներն ու առկա նորարարական լուծումները:

Նշենք, որ Ամերիաբանկը Հայաստանի հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարն է. 2024թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մասնաբաժինը հիփոթեքային վարկերի շուկայում կազմել է 22%, իսկ վարկային պորտֆելը գերազանցել է 285 մլրդ ՀՀ դրամը։

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91