
PEPSICO-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
2013 թվականի առաջին եռամսյակում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկն՝ ամերիկյան PepsiCo Inc.-ն, ապահովել է 1,075 մլրդ ԱՄՆ դոլարի զուտ շահույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է 4,6%-ով: Արդյունքում, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը ևս կրճատվել է և կազմել 0,69 ԱՄՆ դոլար: Ինչպես նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ՝ շահույթի անկումն առավելապես պայմանավորված է բիզնեսի վերակազմավորման հետ կապված ծախսերով:
Նշենք նաև, որ հաշվետու եռամսյակում PepsiCo ընկերության հասույթն աճել է 1,2%-ով և կազմել 12,581 մլրդ ԱՄՆ դոլար:
Ամբողջ 2013 թվականի համար PepsiCo-ն կանխատեսում է շահույթի 7% աճ: