Բիզնես

USD BUY - 396.00+0.00 USD SELL - 401.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 423.00-1.00
OIL:  BRENT - 72.49-0.62 WTI - 68.61+0.67
COMEX:  GOLD - 2648.80-0.94 SILVER - 30.63-1.51
COMEX:  PLATINUM - 944.30-0.79
LME:  ALUMINIUM - 2594.00-0.19 COPPER - 9010.50+0.09
LME:  NICKEL - 15903.00-1.00 TIN - 28913.00+2.56
LME:  LEAD - 2072.50+0.75 ZINC - 3103.00+1.60
FOREX:  USD/JPY - 149.75-0.18 EUR/GBP - 1.0575+0.04
FOREX:  EUR/USD - 1.0575+0.04 GBP/USD - 1.2737+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44910.65+0.42 NASDAQ - 19218.17+0.83
STOCKS US: S&P 500 - 6032.38+0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 38208.03-0.37 TOPIX - 2680.71-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19423.61+0.29 SSEC - 3326.46+0.93
STOCKS EUR:  FTSE100 - 8287.30+0.07 CAC40 - 7235.11+0.78
STOCKS EUR:  DAX - 19626.45+1.03
29/11/2024  CBA:  USD - 394.64+1.67 GBP - 500.84+3.18
29/11/2024  CBA:  EURO - 416.82+2.24
29/11/2024  CBA:  GOLD - 33519.71+154.48 SILVER - 381.46-3.76
Ֆասթ Բանկը շարունակում է մշակութային օջախների ենթակառուցվածքների վերանորոգումը
02/12/2024 13:05
Կիսվել

Ֆասթ Բանկը շարունակում է մշակութային օջախների ենթակառուցվածքների վերանորոգումը

«Թատրոնն սկսվում է հանդերձարանից». 1933 թվականին Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի հանդերձապահներին ուղղված Ստանիսլավսկու նամակի հիշյալ տողերից ծնվեց թեւավոր խոսքը: Մշակութային վայրն սկսվում է ոչ միայն հանդերձարանից, մշտապես թարմացվող ու հարուստ խաղացանկից, այլև ազդագրից ու սանհանգույցից: Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանի մշակութային վայրերի սանհանգույցները հայտնվեցին սանիտարահիգիենիկ վատթար վիճակում: Տարիներ շարունակ որոշներն ընդհանրապես, որոշներն էլ մասամբ վերանորոգվել էին՝ շարունակելով մնալ հանդիսատեսի համար ոչ պատշաճ պայմաններում:

Ֆասթ Բանկը՝  Բանկի խորհրդի նախագահ, «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Վահե Բադալյանի նախաձեռնությամբ ստանձնեց Հայաստանի մշակութային վայրերի՝ հատկապես թատրոնների սանհանգույցների վերանորոգման, արդիականացման գործընթացը:

«Այս գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ մենք նկատեցինք, որ մշակութային հաստատություններում սանհանգույցներն այդքան էլ լավ վիճակում չեն: Ես կարծում եմ, որ մշակութային օջախներում ամեն ինչ պետք է լինի կատարյալ, նույնիսկ սանհանգույցները: Շինարարության ընթացքում օգտագործել ենք միայն հայկական քար, տրավերտին, լույսերը, կանթեղներն, ջահերը դարբնի ձեռքի աշխատանք են: Ամեն ինչ կառուցվել է հայկական ոճով», – ասել է Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ, «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Վահե Բադալյանը։

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Արամ Խաչատրյան համերգասրահի,  Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի, Բոհեմ և Ազգային տիկնիկային թատրոնի սանհանգույցները։ Ընդհանուր առմամբ Ֆասթ Բանկն ստանձել էր 11 մշակութային վայրի սանհանգույցների  վերանորոգումը:

«Համաշխարհային թատրոնի պատմության մեջ մեկենասները միշտ շատ լուրջ դերակատարում են ունեցել: Եվ փառք Աստծո, որ կան մասնավոր ընկերություններ, ովքեր աջակցում են մշակութային օջախներին, վերանորոգում սանհանգույցները: Շնորհակալություն Ֆասթ Բանկին, որ մեր սանհանգույցները գտնվում են իդեալական վիճակում: Մենք շատ կարևորում ենք մեր հանդիսատեսի համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ իրենք իրենց լավ զգան», – ասել է Կ. Ստանիսավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանը։

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ մինչև տարեվերջ կավարտվեն նաև Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի սանհանգույցները:

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի սանհանգույցները վերջին անգամ վերանորոգվել էին 2002 թվականին: Թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ վերանորոգումից հետո էլ պահպանվել էր խորհրդային տարիներից եկած ասիական ոճը, չկար տաք ջուր, սանիտարահիգիենիկ բավարար պայմաններ:

«Երբ բիզնեսը և մշակույթը համագործակցում են և միասին են շարժվում, շահում են երկուստեք: Սա խոսում է  Ֆասթ Բանկի բարձ մակարդակի մասին: Մտածողության մասին, որը չի սահմանափակվում զուտ բանկային գործունեությամբ, այլ հասկանում է՝ թե ինչքան կարևոր է, որ մեր երկիրը լինի հրապուրիչ բոլոր ասպարեզներում», – նշել է Ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

Չափագրման և դիզայնի փուլում են գտնվում նաև Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի , Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Գյումրու և Կապանի թատրոնի սանհանգույցները:

«Շատ շնորհակալ եմ Ֆասթ Բանկին: Մեզ համար շատ կարևոր էր սա, շատ-շատ կարևոր էր:  Մենք մասնավոր թատրոն ենք, և մեր համար շատ դժվար էր», – պատմել է  «Բոհեմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարեկ Դուրյանը։

Բանկի կողմից մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում և Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

29/11/2024
դրամ
Դոլար (USD)
394.64
+1.67
Եվրո (EUR)
416.82
+2.24
Ռուբլի (RUR)
3.66
+0.09
Լարի (GEL)
141.07
-2.23
33519.71
+154.48
Արծաթ
381.46
-3.76