Բիզնես

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
ՎԵՐՋԻՆ 10 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ APPLE-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ ԱՆԿՈՒՄ
25/04/2013 09:38
Կիսվել

ՎԵՐՋԻՆ 10 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ APPLE-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ ԱՆԿՈՒՄ

Ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում, որն ավարտվել է 2013 թվականի մարտի 30-ին, ամերիկյան Apple ընկերության զուտ շահույթը կազմել է 9,55 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 17,8%-ով: Միևնույն ժամանակ, մեկ սովորական բաժնետոմսի հաշվով շահույթը կրճատվել է 18%-ով և կազմել 10,9 ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ վերջին 10 տարվա ընթացքում սա առաջին անգամն է, որ Apple-ը գրանցել է զուտ շահույթի անկում:

Ինչպես նշում են վերլուծաբանները` շահույթի անկման պատճառ կարող էր դառնալ ինչպես ընկերության նոր արտադրատեսակների անհաջող ընթացքն, այնպես էլ Apple-Samsung հակամարտության առավել խորացումը:

Նշենք նաև, որ հաշվետու եռամսյակում Apple-ի հասույթն աճել է 11%-ով և կազմել 43,6 մլրդ ԱՄՆ դոլար: Այս երեք ամսվա ընթացքում Apple-ը վաճառել է 37,4 մլն iPhone սմարթֆոն, 19,5 մլն iPad պլանշետ և  4 մլն Mac համակարգիչ:

2013 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի համար Apple-ը կանխատեսում է 33,5-35,5 մլրդ ԱՄՆ դոլարի հասույթ:

Apple-ի կապիտալիզացիան գնահատվում է 381,26 մլրդ ԱՄՆ դոլար: Տարեսկզբից ընկերության արժեթղթերի գները կրճատվել են շուրջ  24%-ով:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32