Բիզնես

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 398.00+0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 415.00+1.00
OIL:  BRENT - 72.42-0.93 WTI - 68.95-1.77
COMEX:  GOLD - 2612.40-0.40 SILVER - 29.34-1.84
COMEX:  PLATINUM - 922.00-0.53
LME:  ALUMINIUM - 2507.00-0.85 COPPER - 8883.00-1.61
LME:  NICKEL - 15113.00-2.55 TIN - 28399.00-2.46
LME:  LEAD - 1971.50-0.50 ZINC - 2967.00-0.93
FOREX:  USD/JPY - 157.14+1.21 EUR/GBP - 1.036-0.16
FOREX:  EUR/USD - 1.036-0.16 GBP/USD - 1.2479-0.82
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42342.24+0.04 NASDAQ - 19372.77-0.10
STOCKS US: S&P 500 - 5867.08-0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8105.32-1.14 CAC40 - 7294.37-1.22
STOCKS EUR:  DAX - 19969.86-1.35
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
ՎԶԵԲ. 13․5 մլն ԱՄՆ դոլար՝ «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության պարտատոմսերի թողարկմանը բաժանորդագրության համար
20/12/2024 17:30
Կիսվել

ՎԶԵԲ. 13․5 մլն ԱՄՆ դոլար՝ «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության պարտատոմսերի թողարկմանը բաժանորդագրության համար

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, որպես հիմնական ներդրող, 13․5 մլն ԱՄՆ դոլարի ներդրումով մասնակցում է «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության կողմից 75 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ կայուն զարգացման հետ կապված պարտատոմսերին։

Միջագային ֆինանսական կորպորացիան, Ասիական զարգացման բանկը և «Պրոպարկոն» ևս ներդրումներ են կատարում պարտատոմսերի թողարկման համար, որը ցուցակված է Հայաստանի ֆոնդայաին բորսայում։

Ներդրումներ կատարելով «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության առաջին պարտատոմսերի թողարկման շրջանակներում՝ ՎԶԵԲ-ն ընկերությանն օգնում է արդիականացնել իր ենթակառուցվածքը և ընդլայնել ցանցը, օրինակ՝ ավելացնելով 4G+ ծածկույթը և օպտիկամանրաթելային ներթափանցումը տներ: Ստացված հասույթը կօգտագործվի նաև ընկերության կիբերդիմակայունությունը բարելավելու, ինչպես նաև գենդերային հավասարությունը խթանելու պարտավորությունների կատարման համար:

Ավելի լայն իմաստով ծրագիրը կնպաստի Հայաստանի հեռահաղորդակցության ցանցի ենթակառուցվածքի զարգացմանը, նրա դիմակայությանը և կայուն զարգացմանը, ինչպես նաև դեպի կայուն թվային ապագա ՀՀ տնտեսության առաջխաղացմանը:

Սա Հայաստանի կապիտալի շուկայում պարտատոմսերի երկրորդ խոշորագույն թողարկումն է և ոչ միայն նպաստում է կապիտալի շուկայի զարգացմանը, այլև «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերությանը պարտավորեցնում է հասնել արտանետումների կրճատման հավակնոտ նպատակներին, այդ թվում նաև մինչև 2029 թվականի տարեվերջը 40 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները:

«Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ընդգծեց այս նախաձեռնության փոխակերպիչ ներուժ ունենալու հանգամանքը։ «Պարտատոմսերի այս թողարկումը կարևոր քայլ է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի արդիականացման և դեպի պատասխանատու և կայուն թվային ապագա շարժվելու իմաստով: Այն թե՛ ներդրումային հնարավորություն է, և թե՛ միջոց՝  երկրում հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանն աջակցելու համար»։

ՎԶԵԲ-ի հեռահաղորդակցության, ԶԼՄ-ների և տեխնոլոգիաների բաժնի ղեկավար Հոլգեր Մունթն ասաց. «Այս նախագիծը կօժանդակի «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության ֆիքսված և շարժական հեռահաղորդակցության ցանցերի արդիականացմանն ու ընդլայնմանը։ Սա «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության հետ մեր համագործակցության հաջող շարունակությունն է, և հպարտ ենք, որ նպաստում ենք Հայաստանի թվային ենթակառուցվածքի կայունությանը և դիմակայությանը»։

Հայաստանում ՎԶԵԲ-ի ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալքացին ասաց. «ՎԶԵԲ-ի ներդրումը «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության պարտատոմսերի թողարկման մեջ նպաստում է մեր երկու հիմնական ռազմավարական նպատակներին, այն է՝ ամրապնդել տեղական կապիտալի շուկաները և նպաստել Հայաստանի տնտեսության կանաչ անցմանը: Սա կլինի Հայաստանում կայուն զարգացման հետ կապված առաջին պարտատոմսը, որը լիովին կհամապատասխանի Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի սկզբունքներին։ Ուրախ ենք հայաստանյան կապիտալի շուկայում նոր գործիք ներդնել՝ շարունակելով «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերությանն աջակցել վերջինիս աճի ճանապարհին»։

Այս ներդրումը «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության հետ ՎԶԵԲ համագործակցության բարեհաջող շարունակությունն է, որը մեկնարկել է 2022թ-ին, երբ Բանկը ստորագրեց առաջնահերթ պահանջի իրավունքով վարկային համաձայնագիր, որի նպատակն էր ֆինանսավորել ընկերության ներդրումային ծրագիրը։

«Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերությունը հանդիսանում է ֆիքսված կապի առաջատար օպերատորը Հայաստանում և երկրում բջջային կապի երկրորդ խոշորագույն օպերատորը։

Մինչ օրս ՎԶԵԲ-ը 2․5 մլրդ եվրո գումար է ներդրել Հայաստանում 221 ծրագրերի շրջանակներում։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85