Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Nissan-ի բաժնետոմսերը գրանցել են ամենամեծ անկումը վերջին 26 տարում Honda-ի հետ միաձուլման մտավախությունների ֆոնին
27/12/2024 15:41
Կիսվել

Nissan-ի բաժնետոմսերը գրանցել են ամենամեծ անկումը վերջին 26 տարում Honda-ի հետ միաձուլման մտավախությունների ֆոնին

Ճապոնական Nissan ավտոարտադրողի բաժնետոմսերը Տոկիոյի առուվաճառքի ժամանակ իջել են 15%-ով, ինչը վերջին 26 տարվա ընթացքում ամենաշատ անկումն է, գրում է Bloomberg-ը։ Դեկտեմբերի 27-ի առուվաճառքի ավարտին անկումը դանդաղել էր մինչև 7․8%: Տոկիոյում Honda-ի բաժնետոմսերը թանկացել են 2%-ով:

Գնանշումների նվազման պատճառը ներդրողների մտահոգություններն էին Honda-ի հետ Nissan-ի առաջիկա միաձուլման վերաբերյալ. նրանք հիասթափված էին դաշինքում մասնաբաժնի գնահատականներից, գրում է Bloomberg-ը։ Nikkei-ի գնահատմամբ՝ Honda-ի և Nissan-ի համատեղ հոլդինգը կունենա նախնական 5:1 հարաբերակցություն՝ հիմնված ընկերությունների ընթացիկ շուկայական կապիտալիզացիայի վրա: Nissan-ի կապիտալիզացիան դեկտեմբերի 27-ի դրությամբ կազմել է 1․86 տրլն իեն (11․8 մլրդ դոլար), Honda-ն՝ 7․1 տրլն իեն (45 մլրդ դոլար): Բաժնետոմսերի այդ հարաբերակցության դաժան իրականությունը կարող է վրդովեցնել ներդրողներին, ովքեր հույս ունեին Nissan-ի բաժնետոմսերի մեծ աճի տարիներ թույլ արդյունքից հետո, ասում է Bloomberg Intelligence-ի ավագ վերլուծաբան Տացուո Յոշիդան: Nissan-ի և Honda-ի միջև պայմանագրի ստույգ պայմանները դեռ համաձայնեցված չեն։

Nissan-ի բաժնետոմսերն ուրբաթ օրը դարձել են ճապոնական Topix ինդեքսի ծավալով ամենաշատ վաճառվողները, նշում է Bloomberg-ը։ Այս արժեթղթերի առուվաճառքի ծավալը գերազանցել է եռամսյա միջինը ավելի քան 600%-ով, հաշվարկել է գործակալությունը։ Նույնիսկ դեկտեմբերի 27-ի անկումը հաշվի առնելով՝ Nissan-ի բաժնետոմսերը մեկ շաբաթվա ընթացքում թանկացել են 15%-ով։ Առևտուրը չափազանց անկայուն է եղել. դեկտեմբերի 18-ին այն աճել է 24%-ով՝ ցույց տալով ամենաբարձր օրական աճը վերջին 50 տարվա ընթացքում:

Ռեգո Ինշուրանս

Nissan-ի բաժնետոմսերի աճը պետք է դիտարկել որպես ժամանակավոր և կարճաժամկետ, քանի որ Honda-ի հետ ինտեգրումը հիմնված կլինի «խելամիտ գնահատականների վրա», – ասել է Տացուո Յոշիդան: Citigroup-ի վերլուծաբան Արիֆումի Յոշիդան ավելացնում է, որ ընկերությանը սպասվում է վերակառուցման ծախսեր, որոնք կարող են ազդել միաձուլման պայմանների վրա։

Դեկտեմբերի 23-ին Honda-ն և Nissan-ը պաշտոնապես հայտարարեցին միավորվելու պլանների մասին: Սպասվում է, որ այս հարցի շուրջ բանակցությունները կավարտվեն մինչև 2025 թվականի ամառ, իսկ միավորված հոլդինգը կհայտնվի 2026 թվականին։ Այն կդառնա աշխարհում ավտոմեքենաների վաճառքի ծավալով երրորդը՝ զիջելով միայն Toyota-ին և Volkswagen-ին։ Honda-ն հայտարարել է բաժնետոմսերի հետգնման մասին, որը կոչված է նվազեցնելու բաժնետերերի մտահոգությունները միաձուլման վերաբերյալ, նշել է Bloomberg-ը։

Այս միաձուլումը «Nissan-ի փրկությունը չէ», ընդգծել է Honda-ի գործադիր տնօրեն Տոշիհիրո Միբեն: Nissan-ը վերջերս բախվել է մի շարք դժվարությունների՝ ընկերության պարտքի ծանրաբեռնվածությունն աճում է առավելագույնը, զուտ շահույթը առաջին կիսամյակում նվազել է 94%-ով, իսկ գործառնական շահույթի կանխատեսումը զգալիորեն կրճատվել է։ Տնտեսական խնդիրների պատճառով Nissan-ը որոշեց կրճատել 9,000 աշխատողների և արտադրական հզորությունների 20%-ը:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է Կասկո ապահովագրություն՝ սկսած 40,000 դրամից։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08