Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Tesla-ի չինական մրցակիցը մարդանման ռոբոտներ կթողարկի
27/12/2024 16:27
Կիսվել

Tesla-ի չինական մրցակիցը մարդանման ռոբոտներ կթողարկի

Tesla-ի ամենամոտ չինացի մրցակիցներից մեկը՝ Li Auto-ն, ծրագրել է փոխել AI-ի դիրքավորումը և սկսել մարդանման ռոբոտների արտադրությունը: Այս մասին գրում է SCMP-ը։

Որոշումը կապված է մայրցամաքային Չինաստանի քաղաքականության հետ, որը խաղադրույք է կատարում ռոբոտաշինության ոլորտում նորարարությունների վրա՝ տնտեսությունը խթանելու համար ՝ արհեստական ինտելեկտի արագ զարգացման ֆոնին:

Li Auto-ն մտադիր է մի քանի տարվա ընթացքում իր AI մոդելը դարձնել Չինաստանի երեք խոշորագույններից մեկը: Այն պատրաստ է մրցակցել ավտոարդյունաբերությունից դուրս խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ:

Ընկերության գործադիր տնօրեն Լի Քսյանը նշել է, որ շուտով նախատեսվում է թողարկել բջջային հավելված AI օգնական Lixiang Tongxue-ի համար, որը ստեղծվել է սեփական Mind GPT մոդելի հիման վրա։

Քսյանը նշել է, որ Tesla-ն կենտրոնացած է Optimus-ի զարգացման վրա և ընդգծել, որ իր ընկերությունը նախատեսում է մարդանման ռոբոտներ պատրաստել։ Նախաձեռնության իրականացումը տեղի կունենա այն բանից հետո, երբ ընկերությունը կհասնի ինքնավար վարման չորրորդ մակարդակին, երբ տրանսպորտային միջոցներն ի վիճակի են ինքնուրույն հաղթահարել ճանապարհային իրավիճակների մեծ մասը, բայց որոշ դեպքերում դեռ պահանջում են մարդու միջամտություն:

IDram

Li Auto-ն նախատեսում է այս առաջընթացին հասնել երեք տարվա ընթացքում։

Ընկերությունը նպատակ ունի ներգրավել տաղանդներ AI-ի լայնածավալ զարգացման համար՝ ծախսելով իր բյուջեի կեսից ավելին հետազոտությունների և զարգացման վրա:

Հիշեցնենք, որ նոյեմբերին Չինաստանը սկսեց օգտագործել ռոբոտ ոստիկան՝ արհեստական ​​բանականությամբ կլոր զինված սարք, որը հիշեցնում է մեծ բոուլինգի գնդակ։

Հուլիսին SAS-ը և Coleman Parkes-ը Չինաստանին անվանեցին գեներատիվ արհեստական ​​բանականության ներդրման առաջատար:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59