Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-2.00 EUR SELL - 419.00-2.50
OIL:  BRENT - 105.75-2.03 WTI - 102.36-2.23
COMEX:  GOLD - 4346.30+1.55 SILVER - 64.29+1.66
COMEX:  PLATINUM - 1788.00-0.58
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.05+0.47 EUR/GBP - 1.1458-0.69
FOREX:  EUR/USD - 1.1458-0.69 GBP/USD - 1.3372-0.78
STOCKS RUS:  RTSI - 855.11-2.16
STOCKS US: DOW JONES - 51461.90-1.21 NASDAQ - 25978.43-0.01
STOCKS US: S&P 500 - 7551.81-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 64136.25+0.33 TOPIX - 4094.19+0.80
STOCKS CHINA:  HANG SENG - 24604.29-0.44 SSEC - 3875.60-0.41
STOCKS EUR:  FTSE100 - 10688.47+0.28 CAC40 - 8140.59+0.62
STOCKS EUR:  DAX - 25537.75+0.53
17/09/2026  CBA:  USD - 363.5+0.09 GBP - 486.54-3.01
17/09/2026  CBA:  EURO - 417.23-2.04
17/09/2026  CBA:  GOLD - 50583+387 SILVER - 756.66+18.59
Lexus-ը «թոշակի» է ուղարկում RC մոդելային շարքը
20/01/2025 14:59
Կիսվել

Lexus-ը «թոշակի» է ուղարկում RC մոդելային շարքը

Lexus-ը հրաժեշտ է տալիս RC կուպեին, որն արտադրվում է 2014 թվականից: Շուրջ մեկ տասնամյակի ընթացքում վաճառվել է 91 հազար ճապոնական կուպե, այդ թվում՝ 12 հազարը RC F սպորտային մոդելն է: Տասնամյա մոդեալյին շարքը եզրափակելով՝ Lexus-ը կթողարկի հատուկ Final Edition-ը:

«Հրաժեշտի» մոդելը կարժենա 6.66 միլիոն իենից սկսած, իսկ «լիցքավորված» RC F-ին՝ 13.6 միլիոն իենից (8,9 միլիոն ռուբլի): Ընդ որում՝ վերջինս կարդադրվի ընդամենը 200 օրինակով: RC-ի և RC F-ի արտադրությունը կավարտվի 2025 թվականի նոյեմբերին:

RC Final Edition հատուկ թողարկումը մոդելի մյուս տարբերակներից տարբերվում է արտաքին հայելիների սև պատյաններով, կարմիր արգելակների տրամաչափերով և 19-դյույմանոց Enkei անվասկավառակներով, իսկ ներքին հարդարումը թավշից և միկրոֆիբրից է՝ սև և կարմիր գույներով: RC F Final Edition-ն իր հերթին առանձնանում է սև BBS անիվներով:

Ճապոնական շուկայում Lexus RC-ն առաջարկվում է երեք մոդիֆիկացիաներով՝ RC 300՝ 245 ձիաուժ հզորությամբ երկլիտրանոց շարժիչով, հիբրիդային RC 300h՝ 223 ձիաուժ հզորությամբ և RC 350՝ 318 ձիաուժ հզորություն արտադրող 3.5-լիտրանոց շարժիչով: RC F-ն աշխատում է 5.0 լիտրանոց շարժիչով, որն արտադրում է 481 ձիաուժ հզորություն:

Ռեգո Ինշուրանս

Նախորդ տարեսկզբին հաղորդվում էր, որ Lexus-ը կարող է փոխարինել RC-ն և LC-ն մեկ մոդելով՝ պրեմիում հիբրիդային կուպեով: Այն կլինի երկդռնանի, բայց չորս նստատեղով՝ 2+2 կոնֆիգուրացիայով: Ինսայդերները կանխատեսում են, որ նոր մոդելը կունենա հզոր բենզինա-էլեկտրական միավոր, որը հիմնված է «տուրբովեցնյակի» վրա, որը կարող է փոխառվել Toyota Tundra-ից:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է Կասկո ապահովագրություն՝ սկսած 40,000 դրամից։

17/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.5
+0.09
Եվրո (EUR)
417.23
-2.04
Ռուբլի (RUR)
4.3074
-0.0091
Լարի (GEL)
139.54
+0.06
50583
+387
Արծաթ
756.66
+18.59