Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
«Կասպերսկի»-ն ստորագրել է Եվրոպական հանձնաժողովի արհեստական բանականության մասին դաշնագիրը
21/01/2025 20:39
Կիսվել

«Կասպերսկի»-ն ստորագրել է Եվրոպական հանձնաժողովի արհեստական բանականության մասին դաշնագիրը

Հանդես գալով հանուն արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների անվտանգ օգտագործման՝ «Կասպերսկի» ընկերությունը ստորագրել է ԱԲ դաշնագիրը՝ Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությունը, որն ուղղված է արհեստական բանականության մասին օրենքի՝ արհեստական բանականության ոլորտում աշխարհում առաջին համապարփակ իրավական դաշտի ներդրմանը կազմակերպություններին նախապատրաստելուն։ Օրենքն ընդունվել է Եվրոպական միության (ԵՄ) կողմից: Ընկերությունը հայտնում է, որ փաստաթղթի ստորագրումն արտացոլում է «Կասպերսկի»-ի ավելի լայն հավատարմությունն ԱԲ տեխնոլոգիաների ողջամիտ և պատասխանատու օգտագործումը խթանելուն և հեշտացնելուն՝ ընդունելով այդ դրույթների կարևորությունը կիբեռանվտանգության բնագավառում:

Եվրամիության ԱԲ-ի մասին օրենքն ուղղված է ապահով արհեստական բանականությունը եվրոպական տարածաշրջանում և դրանից դուրս խթնելուն՝ անվտանգության և էթիկայի սկզբունքներին ԱԲ տեխնոլոգիաների համապատասխանության ապահովման, ինչպես նաև ԱԲ-ի հետ կապված ռիսկերի հասցեագրման միջոցով: ԱԲ-ի մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել 2024-ին, պետք է ամբողջությամբ կիրառվի մինչև 2026 թվականի կեսերը՝ որոշ բացառություններով, որոնք շարադրված են հետևյալ կանոնակարգում՝ https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=CELEX%3A32024R1689։ ԱԲ-ի մասին դաշնագրի նպատակն է հեշտացնել անցումը նոր կարգավորմանը՝ առաջարկելով կազմակերպություններին ակտիվորեն աշխատել ԱԲ-ի մասին օրենքի առանցքային դրույթների իրականացման համար:

IDram

Ստորագրելով փաստաթուղթը՝ «Կասպերսկի»-ն ստանձնել է ԱԲ-ի օգտագործման հետ կապված երեք հիմնական պարտավորություն, այն է.

  • ընդունել ԱԲ-ի կառավարման ռազմավարություն՝ ընկերությունում ԱԲ-ի ներդրումը խթանելու և ապագայում ԱԲ-ի մասին օրենքի կատարման ուղղությամբ աշխատելու համար.
  • քարտեզագրել այնպիսի ոլորտներում գործող կամ ծավալված ԱԲ համակարգերը, որոնք ԱԲ-ի մասին օրենքի համաձայն կհամարվեն առանձնապես վտանգավոր.
  • բարձրացնել ընկերության աշխատակիցների և նրա անունից արհեստական բանականության համակարգերի հետ աշխատող այլ անձանց իրազեկությունն ու գրագիտությունն ԱԲ ոլորտում՝ հաշվի առնելով նրանց տեխնիկական գիտելիքները, փորձը, կրթությունը և վերապատրաստումը, ինչպես նաև այն համատեքստը, որում կօգտագործվեն ԱԲ համակարգերը:

Բացի հիմնական պարտավորություններից, «Կասպերսկի»-ն խոստացել է վերլուծել կանխատեսվող ռիսկերը մարդկանց իրավունքների համար, որոնք կարող են շոշափվել ԱԲ համակարգերի օգտագործման արդյունքում, ապահովել մարդկանց տեղեկացումը ԱԲ համակարգի հետ անմիջական փոխազդեցության դեպքում և աշխատակիցներին տեղեկացնել աշխատավայրում ԱԲ համակարգերի տեղակայման մասին:

«Քանի որ մենք ԱԲ տեխնոլոգիաների արագ ներդրման ականատեսն ենք, չափազանց կարևոր է ապահովել հավասարակշռություն նորարարություններին ձգտման և ռիսկերի պատշաճ կառավարման միջև,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին: – Տարիներ շարունակ լինելով ԱԲ ոլորտում գրագիտության բարձրացման և ԱԲ-ի հետ կապված ռիսկերի և սպառնալիքների վերաբերյալ գիտելիքների փոխանակման կողմնակիցներ՝ մենք ուրախ ենք միանալ այն կազմակերպությունների շարքին, որոնք աշխատում են ընկերություններին օգնել ԱԲ տեխնոլոգիաների պատասխանատու և անվտանգ կիրառման գործում: Մենք կաշխատենք արհեստական բանականության թափանցիկ և էթիկական պրակտիկայի հետագա խթանման համար և կնպաստենք այդ տեխնոլոգիայի նկատմամբ վստահության ամրապնդմանը»։

ԱԲ-տեխնոլոգիաների ոլորտում ընկերության գործունեության մասին ավելին կարելի է կարդալ այստեղ:

«Կասպերսկի»-ն միջազգային ընկերություն է, որը 1997-ից աշխատում է տեղեկատվական անվտանգության և թվային գաղտնիության ոլորտում: Այսօրվա դրությամբ ընկերությունը պաշտպանել է ավելի քան 1 միլիարդ սարք զանգվածային կիբեռսպառնալիքներից և թիրախային գրոհներից, և նրա կուտակած գիտելիքներն ու փորձը հետևողականորեն փոխակերպվում են նորարարական լուծումների և ծառայությունների՝ ամբողջ աշխարհում բիզնեսի, կրիտիկական կարևոր ենթակառուցվածքների, պետական մարմինների և շարքային օգտատերերի պաշտպանության համար: «Կասպերսկի» ընկերության ընդարձակ պորտֆոլիոն ներառում է վերջնական սարքերի պաշտպանության առաջադեմ տեխնոլոգիաներ, մի շարք մասնագիտացված պրոդուկտներ և ծառայություններ, ինչպես նաև կիբեռիմունային լուծումներ՝ բարդ և անընդհատ զարգացող կիբեռսպառնալիքների դեմ պայքարելու համար: Մենք օգնում ենք ամբողջ աշխարհում 200 հազար կորպորատիվ հաճախորդների պաշտպանել իրենց համար ամենաարժեքավորը: Ավելի մանրամասն՝ www.kaspersky.ru-ում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12