Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԴՈՒՐՍ ԳԱԼ GENERAL MOTORS-Ի ԿԱՊԻՏԱԼԻՑ
08/05/2013 11:53
Կիսվել

ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԴՈՒՐՍ ԳԱԼ GENERAL MOTORS-Ի ԿԱՊԻՏԱԼԻՑ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մտադիր է ամբողջությամբ վաճառել իր մասնաբաժինն ամերիկյան General Motors ընկերությունում՝ այդ կերպ վերջ դնելով վերջին 10 տարվա կտրվածքով երկրի արդյունաբերության ոլորտում ամենամեծ պետական «միջամտությանը»:  Ներկայում General Motors ընկերությունում պետության մասնաբաժինը գնահատվում է շուրջ 7,75 մլրդ ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերին General Motors-ը շուրջ 5,5 մլրդ ԱՄՆ դոլարով հետ էր գնել կառավարության 40% բաժնեմասը:

Սպասվում է, որ ԱՄՆ ֆինանսաների նախարարությունը General Motors-ի կապիտալից ամբողջությամբ դուրս կգա առաջիկա 12-15 ամսվա ընթացքում:

Նշենք, որ 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ամերիկյան տնտեսության փրկության TARP (Troubled Asset Relief Program) ծրագրի շրջանակներում ԱՄՆ ֆինանսների նախարարությունը դարձել էր GM-ի բաժնետեր՝ ընկերությանն օգնելով դուրս գալ ծանր ֆինանսական վիճակից:

General Motors ընկերությունը մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ է թողարկում աշխարհի ավելի քան 30 երկրում: Ընկերությունն իր արտադրության ավտոմեքենաները վաճառում և տեխսպասարկում է իրականացնում աշխարհի շուրջ 140 երկրներում:

2012 թվականին, նախորդ տարվա համեմատ, General Motors (GM) ընկերությունը գրանցել էր համաշխարհային վաճառքի ծավալների 3% աճ: Հաշվետու մեկ տարում ընկերությունը համաշխարհային շուկայում վաճառել էր 9,23 մլն ավտոմեքենա:   

GM-ի արտադրության ավտոմեքենաներն առավել մեծ պահանջարկ են վայելում ԱՄՆ-ում, Չինաստանում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում:

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39