Տնտեսական

USD BUY - 381.00+0.50 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 438.00+0.00 EUR SELL - 442.00+0.00
OIL:  BRENT - 62.49-0.03 WTI - 57.99+0.02
COMEX:  GOLD - 4060.50-0.40 SILVER - 49.73-0.28
COMEX:  PLATINUM - 1532.90+0.57
LME:  ALUMINIUM - 2786.00+0.22 COPPER - 10777.50+0.54
LME:  NICKEL - 14455.00-1.25 TIN - 36895.00+0.06
LME:  LEAD - 1985.50-1.88 ZINC - 2989.00+0.00
FOREX:  USD/JPY - 156.79+0.28 EUR/GBP - 1.1544+0.30
FOREX:  EUR/USD - 1.1544+0.30 GBP/USD - 1.3091+0.00
STOCKS RUS:  RTSI - 1070.35+4.37
STOCKS US: DOW JONES - 46245.41+1.08 NASDAQ - 22273.08+0.88
STOCKS US: S&P 500 - 6602.99+0.98
STOCKS JAPAN:  NIKKEI - 48625.88+0.00 TOPIX - 3297.73+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25716.50+1.97 SSEC - 3836.77+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 9539.71+0.13 CAC40 - 7982.65+0.02
STOCKS EUR:  DAX - 23091.87-0.80
24/11/2025  CBA:  USD - 381.6-0.01 GBP - 499.63+1.06
24/11/2025  CBA:  EURO - 440.37+0.72
24/11/2025  CBA:  GOLD - 49969-219 SILVER - 600-23.82
Արտադրողականության խթանումը կարող է նպաստել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ՀՆԱ-ի աճին և ավելի մեծ թվով ու ավելի որակյալ աշխատատեղերի ստեղծմանը
24/11/2025 20:31
Կիսվել

Արտադրողականության խթանումը կարող է նպաստել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ՀՆԱ-ի աճին և ավելի մեծ թվով ու ավելի որակյալ աշխատատեղերի ստեղծմանը

«Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները պետք է հրատապ միջոցներ ձեռնարկեն առկա տնտեսական ակտիվներն ավելի արդյունավետորեն օգտագործելու և իրենց ընկերությունների ու ժողովրդի կարողություններում ներդրումներ անելու համար, ինչը հնարավորություն կտա ավելի արագ աճ ապահովել»,- նշվում է Համաշխարհային բանկի խմբի՝ այսօր հրապարակած զեկույցում։

«Փոփոխությունների ալիքներ. արտադրողականության աճի խթանումը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցում ասվում է, որ լրացուցիչ կապիտալ և աշխատուժ ներգրավելը թեև անհրաժեշտ է, բայց բավարար չէ տնտեսական աճը խթանելու համար, քանի որ այն կազմում է աճի բանաձևի միայն մի մասը։ Բանաձևի մյուս մասը արտադրողականությունն է՝ չափորոշիչը, թե որքան արդյունավետ են օգտագործվում այդ կապիտալն ու աշխատանքը։

Արտադրողականության նույնիսկ 10% աճը կարող է տարածաշրջանում շուրջ 2 միլիոն աշխատատեղ ստեղծելու հնարավորություն ստեղծել։ Այս փաստը շատ լավ արտացոլում է տարբեր երկրներում ու ոլորտներում արտադրողականության և զբաղվածության աճի միջև առկա սերտ կապը։

Զեկույցի համաձայն՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո տարածաշրջանում աճի դանդաղումը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է արտադրողականության նվազմամբ։ Այնպես է ստացվել, որ այս դանդաղումը համընկել է բարեփոխումների տեմպի դանդաղեցման հետ, ինչի հետևանքով շուկայի խաթարումները (օրինակ՝ պակաս արդյունավետ պետական ձեռնարկությունների նկատելի առկայությունը) շարունակվել են, իսկ ռեսուրսները չեն ողղորդվել այնպիսի ոլորտներ, որոնցում դրանք կարող էին ապահովել առավելագույն եկամուտ։ Համաշխարհային շուկաներում թերևս ոչ լիարժեք ինտեգրման ու ընկերությունների թույլ զարգացած կարողությունների հետ միասին՝ այս գործոնները դառնում են արտադրողականությունը զսպող գործոններ՝ սահմանափակելով երկրների ներուժը։ Իսկ առանց արտադրողականության ավելացման՝ լրացուցիչ կապիտալ ներդրումների եկամտայնությունն այսօր ապահովում է ավելի քիչ արդյունք, քան նախկինում։

Զեկույցում նշվում է նաև, որ արտադրողականության խթանումն ի վերջո հանգեցնում է ավելի բարեկեցիկ կյանքի, ավելի մեծ թվով աշխատատեղերի և ավելի բարձր աշխատավարձերի։ Եթե Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների՝ 2008-ից հետո արձանագրված աճի տեմպը համընկեր մինչև ֆինանսական ճգնաժամը եղած տեմպին, տարածաշրջանի ՀՆԱ-ն կարող էր մոտ 62 տոկոսով ավելի բարձր լինել։

Զեկույցում այնուհետև ասվում է, որ տարածաշրջանի արտահանողներն ամենաբարձր արտադրողականություն ապահովող ընկերություններն են, ու թեև դրանք կազմում են առկա ընկերությունների միայն մի փոքր մասը, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների մեծ մասում դրանք անհամաչափորեն են նպաստում աշխատատեղերի, ներդրումների և ստեղծվող ավելացված արժեքի ստեղծման գործընթացին։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների առևտրի ծավալները կարող էին 45 տոկոսով ավելի մեծ լինել, ինչը վկայում է առևտրային ինտեգրումից և օտարերկրյա ուղղակի ներդրումներից բխող օգուտները մեծացնելու չօգտագործվող ներուժի մասին։ Լավն այն է, որ այդ ներուժն օգտագործելու պարագայում երկրները կկարողանան նաև օգուտ քաղել բազմազգ ընկերությունների կողմից իրենց գործունեության վայրին ավելի մոտ ու ավելի դիմակայուն արժեշղթաների անցման տված հնարավորություններից։ Այդ հնարավորությունը լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է բարեփոխել բիզնես միջավայրն ու ամրպնդել տեղական ընկերությունների կարողությունները, որպեսզի վերջիններս կարողանան ավելի արդյունավետ կերպով համագործակցել բարձր արտադրողականություն ունեցող այս բազմազգ ընկերությունների հետ։

Զեկույցի համաձայն՝ տարածաշրջանի իրական արտադրողական ներուժը բացահայտելու համար անհրաժեշտ է նոր թափ հաղորդել բարեփոխումներին՝ առևտրի, ներդրումների, թվայնացման, արդյունավետության և հմտությունների (TIDES) ուղղություններում նպատակային քայլեր անելով։

«Փաստերը համոզիչ են»,- նշել է ՀԲԵվրոպայի և Կենտրոնական Ասիայի՝ բարգավաճման գծով տարածաշրջանային ղեկավար Ասադ Ալամը։ «Արտադրողականությունը մեծանում է, երբ կա առողջ մրցակցություն, երբ ընկերությունները կարող են օգտվել տեխնոլոգիաներից և ֆինանսավորումից, երբ առևտուրը և ներդրումները բաց են, և երբ աշխատողներն ունեն առկա տեխնոլոգիաներն օգտագործելու և նոր իրավիճակներին հարմարվելու հմտություններ։ Արդյունքում ընկերությունները զարգանում են, կարողանում են ավելի շատ մարդկանց ապահովել աշխատանքով, և մեծ ձեռնարկատիրական ակտիվություն են դրսևորում։ Սա մեծացնում է եկամուտները և նպաստում երկրների հաջողությանը»։

Անմիջապես ընկերությունների գործունեությանն առնչվող թարմ և եզակի տվյալներ ներկայացնելով՝ զեկույցը նոր պատկերացում է ձևավորում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում արտադրողականության միտումների, ինչպես նաև արտադրողականությունը խոչընդոտող և այն խթանող գործոնների և դրանց ծավալների մասին։ Ներկայացված տվյալներն ամփոփում են 2008-2023 թթ.-ի ընթացքում շուրջ 16 երկրների ազգային վիճակագրական ծառայություններից, հարկային մարմիններից և լրացուցիչ աղբյուրներից ստացված շուրջ 40 միլիոն դիտարկում ընկերությունների գործունեության վերաբերյալ։

Զեկույցն ընգծում է բարեփոխումների ավելի կենսունակ օրակարգի հրատապ անհրաժեշտությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով մասնավորապես արտադրողականության օրակարգն ազգային ծրագրերում և բյուջեում համընդգրկելու, շուկայում մրցակցություն ապահովելու, պետական գնումների թափանցիկությունը վերահսկելու և բարեփոխումների առաջընթացը չափելու հարցերում կառավարությունների կարևոր դերին։ Պատշաճ քաղաքականություններ ունենալու և քաղաքական ղեկավարների, բիզնես առաջնորդների ու գործընկերների կողմից այս հանձնառությունը ստանձնելու պարագայում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները կկարողանան նոր թափ հավաքել և փոխել իրենց տնտեսական ապագան։

24/11/2025
դրամ
Դոլար (USD)
381.6
-0.01
Եվրո (EUR)
440.37
+0.72
Ռուբլի (RUR)
4.8463
+0.0213
Լարի (GEL)
141.13
-0.02
49969
-219
Արծաթ
600
-23.82