Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Volkswagen-ը Եվրոպայում իր ավելցուկային հզորությունը կարող է հանձնել չինական ընկերություններին
29/01/2025 13:45
Կիսվել

Volkswagen-ը Եվրոպայում իր ավելցուկային հզորությունը կարող է հանձնել չինական ընկերություններին

Գերմանական Volkswagen-ը պատրաստ է դիտարկել Եվրոպայում ավելցուկային արտադրական հզորությունները չինացի ավտոարտադրողներին հանձնելու հարցը: Այս մասին Financial Times-ին ասել են իր գործարանների բարձրաստիճան ղեկավարները:

Audi-ն ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերել չինական SAIC-ի հետ՝ տեղական շուկայի համար Չինաստանում էլեկտրական մեքենաներ արտադրելու վերաբերյալ: Չինական ապրանքանիշերը կարող են ցանկանալ այս փորձը բերել Եվրոպա:

Volkswagen ապրանքանիշի ֆինանսական տնօրենը չի բացառում, որ Գերմանիայում VW-ի չօգտագործված հոսքագծերի փոխանցումը չինական ընկերություններին:

«Մենք բաց ենք ցանկացած հարցի շուրջ ցանկացած երկխոսության համար ցանկացած գործընկերոջ հետ: Դինամիկ աշխարհում բոլոր տարբերակները պետք է դիտարկվեն», – ասել է ավտոկոնցեռնի ներկայացուցիչը:

Volkswagen-ի վաճառքը Եվրոպայում նախորդ տարի նվազել է 2 միլիոն միավորով՝ նախորդ հինգ տարվա համեմատ:

Ռեգո Ինշուրանս

VW-ն անցյալ ամիս համաձայնության էր եկել կրճատել արտադրական հզորությունը Գերմանիայում՝ երկրում առնվազն երեք գործարան փակելու պլանների փոխարեն:

Արդյունքում, ապրանքանիշի ընդհանուր արտադրական հզորությունը, որը կազմում է ամբողջ ավտոկոնցեռնի վաճառքի մոտ կեսը, մինչև 2030-ը կնվազի մոտ 730 հազարով՝ տարեկան 1.5 միլիոն ավտոմեքենայից:

Ավելորդ հզորությունը սկսել է աճել համավարակի ժամանակ, երբ Volkswagen-ը սկսեց չեղարկել գիշերային հերթափոխը՝ պահանջարկի անկման պատճառով: 2024 թվականին ապրանքանիշը Գերմանիայում արտադրել է մոտ 900 հազար ավտոմեքենա:

Որոշ չինական ավտոարտադրողներ դիտարկում են Եվրոպայում ավելցուկային հզորությունների օգտագործումը՝ որպես տարածաշրջանում իրենց ներկայությունն ընդլայնելու միջոց:

Հիշեցնենք՝ Չինաստանը տասնամյակներ շարունակ եղել է VW-ի ամենաեկամտաբեր շուկան, սակայն ապրանքանիշի շուկայական մասնաբաժինը վերջին հինգ տարիների ընթացքում մոտ կրկնակի նվազել է՝ արագ աճող էլեկտրական մեքենաների սեգմենտում երերուն դիրքի պատճառով:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է Կասկո ապահովագրություն՝ սկսած 40,000 դրամից։

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28