Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Սեմ Ալթմանը հրաժարվել է OpenAI-ը վաճառել Իլոն Մասկին 97.4 միլիարդ դոլարով
11/02/2025 18:19
Կիսվել

Սեմ Ալթմանը հրաժարվել է OpenAI-ը վաճառել Իլոն Մասկին 97.4 միլիարդ դոլարով

Իլոն Մասկը գլխավորելով ներդրողների խումբն, առաջարկ է ներկայացրել 97․4 մլրդ դոլարով OpenAI-ի ոչ առեւտրային մասնաճյուղը գնելու մասին, հայտնում է The Wall Street Journal-ը։ Լրատվամիջոցներն արդեն գործարքն անվանել են «Սիլիկոնային հովտում AI-ի ամենադաժան մրցակցության դրամատիկ սրացում»:

OpenAI-ի գնման առաջարկը ստացվել է Մասկի աջակից ներդրողների հզոր կոալիցիայից, ներառյալ նրա սեփական AI ընկերություն xAI-ն և խոշոր վենչուրային կապիտալիստներ, ինչպիսիք են Valor Equity Partners-ը, հոլիվուդյան մագնատ Արի Էմանուելը և 8VC ընկերությունը, որը հիմնադրել է Palantir-ի համահիմնադիր Ջո Լոնսդեյլը:

Առաջարկը գալիս է OpenAI-ի շրջադարձային կետում: Որոշ ժամանակ առաջ ընկերության ղեկավար Սեմ Ալթմանը սկսեց այն կոմերցիոն կառույցի վերածելու գործընթացը։ Վերջերս հայտարարվեց, որ OpenAI-ը մտադիր է ներգրավել 40 միլիարդ դոլար՝ 340 միլիարդ դոլար գնահատմամբ, իսկ հունվարի վերջին հայտարարվեց 500 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ Stargate մեգա նախագիծը, որի առանցքային մասն է կազմում OpenAI-ը:

Մասկի համար առաջարկը դեռևս նրա ամենահամարձակ քայլն է OpenAI-ը առևտրային կազմակերպություն դարձնելու դեմ պայքարում: Նա կարծում է, որ ընկերությունը դավաճանել է AI-ի անվտանգ և բաց զարգացման իր սկզբնական առաքելությունը և ներկայումս դատի է տալիս OpenAI-ին այդ հարցի շուրջ: Հիշեցնենք, որ Մասկը Սեմ Ալթմանի հետ 2015 թվականին հիմնել է OpenAI-ը, սակայն 2019 թվականին Tesla-ի ղեկավարը լքել է ընկերությունը։

Առաջարկը նաև զգալիորեն բարդացնում է OpenAI-ի ծրագրված վերափոխումը առևտրային ընկերության, քանի որ Մասկի թիմը խոստացել է բավարարել կամ գերազանցել ցանկացած ավելի բարձր առաջարկ: Սա բարդ իրավիճակ է ստեղծում արդեն բանակցությունների մեջ գտնվող Ալթմանի համար։

Գործարքը ԶԼՄ-ներում հայտնվելուց անմիջապես հետո Սեմ Ալթմանը X-ում հրապարակեց հետևյալ հայտարարությունը. «Ոչ, շնորհակալություն, բայց եթե ցանկանաք, մենք կգնենք Twitter-ը 9․74 միլիարդ դոլարով»:

Մասկի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել գործարքը։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41