Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Honda-ն 3-րդ եռամսյակում ավելացրել է գործառնական շահույթը 4.6%-ով
13/02/2025 18:53
Կիսվել

Honda-ն 3-րդ եռամսյակում ավելացրել է գործառնական շահույթը 4.6%-ով

Ճապոնական Honda Motor Co. երրորդ ֆինանսական եռամսյակում (հոկտեմբեր-դեկտեմբեր) գործառնական շահույթը տարեկան կտրվածքով ավելացրել է 4.6%-ով և կազմել 397.3 միլիարդ իեն ​​(2.58 միլիարդ դոլար): Այս մասին ասվում է ավտոարտադրողի ֆինանսական հաշվետվություններում:

Եկամուտն աճել է 2.6%-ով և կազմել 5.531 տրիլիոն իեն (փորձագետների կողմից ակնկալվում է 5.379 տրիլիոն իեն): Մասնավորապես, մոտոցիկլետների ստորաբաժանման եկամուտն աճել է 14.1%-ով՝ հասնելով 896 միլիարդ իենի։ Ավտոմոբիլային ստորաբաժանման եկամուտները նվազել են 0.4%-ով՝ մինչև 3.7 տրիլիոն իեն:

Ճապոնիայում ավտոարտադրողի եկամուտը նվազել է 8%-ով՝ մինչև 1.46 տրիլիոն իեն, մինչդեռ Հյուսիսային Ամերիկայում այն ​​գրանցել է 5.7% աճ՝ մինչև 3.37 տրիլիոն իեն:

Ռեգո Ինշուրանս

Ֆինանսական տարվա առաջին ինն ամիսներին Honda-ն վաճառել է 2.817 միլիոն ավտոմեքենա (-9.5%) և 15.508 միլիոն մոտոցիկլետ (+11.1%)։

Ընկերությունը վերահաստատել է իր գործառնական շահույթի կանխատեսումը ընթացիկ ֆինանսական տարվա համար, որն ավարտվում է 2025 թվականի մարտին, այն է՝ 1.42 տրիլիոն իեն՝ 2.8%-ով ավելի, քան նախորդ տարի: Այժմ այն ​​ակնկալում է տարեկան վաճառել 3.75 միլիոն ավտոմեքենա՝ նախորդիվ նախատեսված 3.8 միլիոնից պակաս՝ հիմնականում Ճապոնիայում վաճառքի անկման պատճառով: Միևնույն ժամանակ, մոտոցիկլետների վաճառքի գնահատականը 20.2 միլիոն միավորից հասել է 20.6 միլիոնի:

Ավտոարտադրողը կանխատեսում է, որ այս ֆինանսական տարվա եկամուտը կավելանա 5.7%-ով՝ մինչև 21.6 տրիլիոն իեն։

Վերջին երեք ամիսների ընթացքում Honda-ի շուկայական կապիտալիզացիան աճել է 8.4%-ով՝ մինչև 6.77 տրիլիոն իեն):

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է Կասկո ապահովագրություն՝ սկսած 40,000 դրամից։

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28