Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
2024 թվականին Հայաստանում Ozon-ի շրջանառությունն աճել է 14 անգամ
28/02/2025 20:36
Կիսվել

2024 թվականին Հայաստանում Ozon-ի շրջանառությունն աճել է 14 անգամ

Ozon Holdings PLC-ը հրապարակում է ոչ աուդիտային ֆինանսական արդյունքները 2024 թվականի չորրորդ եռամսյակի և ամբողջ տարվա համար։

2024 թվականին շրջանառությունը (GMV), ներառյալ ծառայությունները, աճել է 64%-ով` հասնելով 12,2 տրիլիոն դրամի։ Համախառն շտկված EBITDA-ն տարվա արդյունքներով դրական է՝ կազմելով ռեկորդային 170,4 մլրդ դրամ։ 2025 թվականի արդյունքներով ընկերությունը սպասում է GMV-ի 30-40% աճ՝ համախառն շտկված EBITDA-ի 297,5-340 մլրդ դրամի շրջանակում։

E-commerce հատվածի եկամուտները 2024 թվականի չորրորդ եռամսյակում աճել են 60%-ով՝ հասնելով 808 մլրդ դրամի, իսկ ամբողջ տարվա կտրվածքով՝ 36%-ով մինչև 2,3 տրիլիոն դրամ։ Շրջանառությունը, ներառյալ ծառայությունները, 2024 թվականին աճել է 64%-ով և գերազանցել 12,2 տրիլիոն դրամը։ Այդ աճը պայմանավորված է վաճառող ձեռնարկատերերի հաջողություններով. Ozon-ի հարթակում նրանց շրջանառությունը 2024 թվականին աճել է 69%-ով, իսկ շուկայի ընդհանուր շրջանառության մեջ նրանց բաժինը հասել է 85,4%-ի։ Հայաստանում Ozon-ի շրջանառությունը 2024 թվականին ավելի քան 14 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։

Շուկայի ակտիվ վաճառողների թիվը հասել է 600 հազարի, որոնցից ավելի քան 80%-ը գտնվում է Ռուսաստանի շրջաններում։ Հայաստանից վաճառողների թիվը գրեթե 2,5 անգամ աճել է։

Հարթակի և լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացումների շնորհիվ 2024 թվականին ակտիվ գնորդների թիվը աճել է՝ հասնելով 56,5 միլիոնի (+10,4 մլն գ/գ)։ Հայաստանից գնորդների թիվը 6 անգամ աճել է։ Նրանց հավատարմությունը շարունակում է աճել. յուրաքանչյուր հաճախորդ տարվա ընթացքում Ozon-ում միջինը 26 պատվեր է կատարել։ 2024 թվականին ընկերությունը մատակարարել է 1,471 մլրդ պատվեր՝ 52%-ով ավելի, քան նախորդ տարում։ Հայաստանում գնորդների ակտիվությունը ավելի զգալի աճ է գրանցել՝ 2024 թվականի արդյունքներով Հայաստանում Ozon-ի գնորդները 17,5 անգամ ավելի շատ պատվերներ են կատարել, քան 2023 թվականին։

2024 թվականին Ozon-ն իր պահեստային տարածքներն ավելի քան 1,5 անգամ մեծացրել է։ Ընկերության վերահսկողության տակ գտնվող պահեստային ենթակառուցվածքների ընդհանուր մակերեսը գերազանցել է 3,5 միլիոն քմ-ը։
Ozon-ը 2023 թվականից զարգացնում է լոգիստիկ ենթակառուցվածքը Հայաստանում։ 2024 թվականի արդյունքներով, ընկերությունն արդեն ունի տեսակավորման կենտրոն և ֆուլֆիլմենթ կենտրոն Երևանում, ինչպես նաև ակտիվորեն ընդլայնում է պատվերների հանձնման կետերի ցանցը։

Ozon-ի պատվերների հանձնման կետերի թիվը 2024 թվականի վերջում հասել է 60 հազարի, որոնցից մոտ 25 հազարը գտնվում են 50 հազարից քիչ բնակչությամբ քաղաքներում։

2024 թվականին ամենաարագ աճող ապրանքային կատեգորիան դարձել է հագուստը. այս ոլորտում շրջանառությունը 2024 թվականին աճել է 86%-ով։ Տարվա ընթացքում շուկայի հարթակում հագուստ, կոշիկ և աքսեսուարներ ձեռք բերած գնորդների թիվը հասել է 35,7 միլիոնի։

*Ֆինանսական հաշվետվության ցուցանիշները ներկայացված են դրամով՝ 2024 թվականի միջին փոխարժեքի հիման վրա։

Ozon-ը բազմակատեգորիա մարքեթփլեյս է՝ զարգացած լոգիստիկ ցանցով: Ընկերությունը գործում է Հայաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Վրաստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են ավելի քան 370 միլիոն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և առողջապահական ապրանքներ: 56,5 միլիոն ակտիվ գնորդներ արդեն պատվերներ են ստանում Ozon-ի զարգացած լոգիստիկ ենթակառուցվածքի շնորհիվ, որը նաև թույլ է տալիս ավելի քան 600 հազար ձեռնարկատերերի իրենց ապրանքները վաճառել Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25