Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Ucom-ի գլխավոր տնօրենը կիսվել է իր փորձով կիբերանվտանգության դասընթացի մասնակիցների հետ
03/03/2025 11:13
Կիսվել

Ucom-ի գլխավոր տնօրենը կիսվել է իր փորձով կիբերանվտանգության դասընթացի մասնակիցների հետ

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է կիբերանվտանգության կարևորության մասին՝ Armenia Peace Initiative-ի (API) կողմից՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (UFAR) հետ համատեղ կազմակերպված վերապատրաստման ծրագրի շրջանակում։

Ինտերակտիվ քննարկման ընթացքում պարոն Յիրիկյանը խոսել է կիբերանվտանգության ոլորտում մարտահրավերների, բիզնեսը վտանգող սպառնալիքների և դրանց հնարավոր լուծումների մասին՝ կիսվելով հեռահաղորդակցության և բիզնեսի ոլորտում իր մեծ փորձով:

Անդրադառնալով դասընթացին՝ Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է կիբերանվտանգության դերի կարևորությունը թվային անվտանգության և բիզնեսի ամրության տեսակետից այսօրվա աշխարհում.

«21-րդ դարում կիբերանվտանգությունը հասկանալը ընտրության հարց չէ։ Դա պարտադիր պայման է և պատասխանատվության ցուցանիշ: Միայն մեր գիտելիքներն ամրապնդելով մենք կարող ենք դիմակայել թվային աշխարհի մարտահրավերներին և սպառնալիքներին: Ահա թե ինչու եմ ես իսկապես մեծ սիրով մասնակցում այս դասընթացին: Ես ուրախ եմ կիսվել իմ փորձով և պատկերացումներով հեռահաղորդակցության ոլորտում կիբերանվտանգության դերի մասին։  Ուզում եմ ընդգծել, որ Ucom-ը որպես հաճախորդակենտրոն ընկերություն՝ մեծ կարևորություն է տալիս կիբերանվտանգությանը՝ հուսալի ծառայություններ մատուցելու նպատակով»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Կիբերանվտանգությունը մշտական փոփոխություններ է ենթադրում, քանի որ հարձակման վեկտորներն անընդհատ փոփոխվում են։ Կիբերանվտանգության այս դասընթացի նպատակն է բարելավել առանցքային ընկերություններում, բանկերում, պետական ​​հաստատություններում և որոշ զգայուն պետական մարմիններում աշխատող մասնագետների կարողությունները, որպեսզի նրանք աստիճանաբար ձեռք բերեն անհրաժեշտ հմտությունները՝ դիմակայելու կիբեր սպառնալիքներին, որոնց պարբերաբար ենթարկվում են:

Դասընթացի շրջանակում մասնակիցները կաշխատեն սիմուլյացված միջավայրերում՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ և գործիքներ, ինչպիսիք են Debian-ը և Kali Linux-ը: Դասընթացավարներն են Սեբաստիան Բարգուիրջյանը, որը միջազգայնորեն հավաստագրված համակարգչային գիտության փորձագետ է և մասնագիտացած է կիբերանվտանգության ոլորտում, և Նիկոլյա Ռենարը, որը VMware vExpert & Microsoft Certified փորձագետ և մարզիչ է: Նրանց աշխատանքի մեթոդաբանությունը ներառում է կոնկրետ օրինակներ և գործնական վարժություններ, այդպիսով ուսուցումը դարձնելով ընդգրկուն և արդյունավետ:

Սեմինարը նշանակալից քայլ է կիբերանվտանգության խթանմանն ուղղված Ucom-ի ջանքերի շրջանակում՝ մասնակիցներին տրամադրելու թվային ենթակառուցվածքները պաշտպանելու նորագույն գիտելիքներով, գործիքներով և լավագույն փորձով:

Նշենք, որ 2023 թվականին Ucom-ը ստացել է ISO/IEC 27001 վկայականը, որը՝ հաստատում է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի չափանիշները։

Armenia Peace Initiative-ը (API) բարեգործական հիմնադրամ է, որը նպատակն է Հարավային Կովկասում խաղաղության խթանումը և անվտանգության ամրապնդմանը` տարածաշրջանի ժողովուրդների միջև բացության և երկխոսության ոգով: Լինելով ոչ քաղաքական և անկուսակցական կազմակերպություն՝ API-ն կոնկրետ գործողություններ է ձեռնարկում Հայաստանում մարդկային անվտանգության ամրապնդման համար: 2020 թվականին հիմնադրումից ի վեր API-ն իր փորձն ու ռեսուրսներն է ներդնում անվտանգության երեք ուղղություններով՝ տեղեկատվական և գիտելիքի անվտանգություն Հարավային Կովկասում, արդյունավետ հանրային դիվանագիտության հիմք; թվային անվտանգություն Հայաստանում; և հայ ժողովրդի քաղաքացիական անվտանգություն։ API-ն սերտորեն համագործակցում է Ֆրանսիայի և Հայաստանի պետական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59