Բիզնես

USD BUY - 391.00+0.00 USD SELL - 395.00+0.00
EUR BUY - 424.00-1.00 EUR SELL - 432.00-1.00
OIL:  BRENT - 70.97+1.39 WTI - 67.66+1.45
COMEX:  GOLD - 2954.70+1.17 SILVER - 33.74+1.35
COMEX:  PLATINUM - 993.70+0.34
LME:  ALUMINIUM - 2702.50-0.02 COPPER - 9770.00+1.11
LME:  NICKEL - 16641.00+0.90 TIN - 33422.00+0.79
LME:  LEAD - 2082.00+1.46 ZINC - 2923.50+0.38
FOREX:  USD/JPY - 148.04-0.07 EUR/GBP - 1.0885-0.10
FOREX:  EUR/USD - 1.0885-0.10 GBP/USD - 1.2954+0.29
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 41350.93-0.20 NASDAQ - 17648.45+1.22
STOCKS US: S&P 500 - 5599.30+0.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 36819.09+0.07 TOPIX - 2694.91+0.91
STOCKS CHINA:  HANG SENG - 23600.31-0.76 SSEC - 3371.92-0.23
STOCKS EUR:  FTSE100 - 8540.97+0.53 CAC40 - 7988.96+0.59
STOCKS EUR:  DAX - 22676.41+1.56
12/03/2025  CBA:  USD - 393.42-0.62 GBP - 508.89-0.41
12/03/2025  CBA:  EURO - 429.06+0.07
12/03/2025  CBA:  GOLD - 36895.00+27.00 SILVER - 411.72-0.08
4.664.972 դրամ՝ ՔայլՏեք-ին․ «Մի դրամի ուժի» մարտ ամսվա շահառուն Հերոսների վերականգնողական քաղաքն է
13/03/2025 15:07
Կիսվել

4.664.972 դրամ՝ ՔայլՏեք-ին․ «Մի դրամի ուժի» մարտ ամսվա շահառուն Հերոսների վերականգնողական քաղաքն է

4.664.972 դրամ․ սա մի դրամի ուժի փետրվար ամսվա արդյունքն է, որն ուղղվեց «ՔայլՏեք» ընկերության տեղաշարժի մատչելի լուծումներ առաջարկող նոր ծրագրին։ Շնորհիվ նոր սարքավորումների, հաշմանդամություն ունեցող թվով 8 շահառու այսուհետ կունենան հնարավորություն հեշտությամբ բարձրանալ և իջնել ցանկացած աստիճանասանդուղքով։

Իսկ մարտին հավաքված մի դրամներն ուղղվելու են «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնին, որի նպատակն է ապահովել պատերազմի մասնակից անձանց և նրանց ընտանիքների անդամների հոգեկան և սոցիալական վերականգնումն ու բարելավումը։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է «Պատերազմից հետո մեր հասարակությունը մեծ ցնցումներ ապրեց, և տեղի ունեցածի հետ համակերպվելը հատկապես դժվար էր ռազմադաշտից վերադարձածների համար։ Մեր տղաների ու նրանց հարազատների հոգեկան առողջության վերականգնման նպատակով գործող այս կենտրոնը ճիշտ ժամանակին ստեղծվեց։ Վստահ ենք, որ անելիքների մեծ մասը դեռ առջևում է ու մենք ականատեսն ենք լինելու կենտրոնի շնորհիվ կյանքին լավատեսորեն նայող մեր հերոսների նոր հաջողություններին»։

«Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի հիմնադիր Սուրեն Արեենցը նշում է՝ «Մի դրամի ուժի» հետ սա երկրորդ համագործակցությունն  է․ 2023-ին ևս IDBank և Idram ընկերությունների հետ միասին կենտրոնն ապահովել է տղաների վերականգնողական մի շարք թերապիաներ․ «Բայց այստեղ ոչ միայն ֆինանսական աջակցությունն է կարևոր, այլ հենց այն խորհուրդը, որ «Մի դրամի ուժն» է կրում․ այո, հնարավոր է անել մեծ գործեր ընդամենը մեկ դրամով, եթե այդ մեկ դրամները մեկտեղվում են։ Սա միանշանակ հավատ ու հույս է ներշնչում»,- նշում է Սուրեն Արեենցը։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

12/03/2025
դրամ
Դոլար (USD)
393.42
-0.62
Եվրո (EUR)
429.06
+0.07
Ռուբլի (RUR)
4.54
-0.04
Լարի (GEL)
141.65
+0.36
36895.00
+27.00
Արծաթ
411.72
-0.08