Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
2024թ.-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 2.74%-ով
23/03/2025 22:06
Կիսվել

2024թ.-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 2.74%-ով

Հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների 2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Վիվա Արմենիան (նախկինում ՄՏՍ Հայաստան / Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 14-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 18.23 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 15.69%-ով կամ 2.47 մլրդ դրամով։

Յուքոմը (Ucom) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 26-րդ հորիզոնականը։ 2024թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունը մուծել է 9.47 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է -23.66%-ով կամ 2.94 մլրդ դրամով։

27-րդ հորիզոնականում Տելեկոմ Արմենիան (Team Telecom Armenia, նախկինում Beeline) է: Ընկերությունը մուծել է 9.25 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1.12%-ով կամ 102.58 մլն դրամով։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ / OVIO (նախկինում Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 270-րդ հորիզոնականում է։ Ընկերությունը մուծել է 1.16 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 38.12%-ով կամ 712.59 մլն դրամով։

Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից մուծվել է 38.11 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 1.07 մլրդ դրամով կամ 2.74%-ով։

Վերոնշյալ հեռահաղորդակցական ընկերություններին բաժին է ընկնում 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 2.15%-ը։ 2023թ. հունվար-դեկտեմբերի ցուցանիշը 2.29% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 21/03/25 դրությամբ՝ 392.54 դրամ), ապա հեռահաղորդակցության ոլորտի առաջատարների կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 97.08 մլն դոլար։

NoԱնվանումՀարկ*
14ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱ18,232,757
29ՅՈՒՔՈՄ9,471,238
32ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ9,246,435
252ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ1,156,870
Ընդամենը 38,107,299
* Հարկերի ծավալը՝ (հազար դրամ)
25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46