Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 415.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 88.09-1.65 WTI - 82.35-1.61
COMEX:  GOLD - 4075.60+0.48 SILVER - 59.20+2.26
COMEX:  PLATINUM - 1644.20+2.30
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 160.68-1.72 EUR/GBP - 1.1506+0.48
FOREX:  EUR/USD - 1.1506+0.48 GBP/USD - 1.3445+0.76
STOCKS RUS:  RTSI - 871.74-1.84
STOCKS US: DOW JONES - 52208.06+1.19 NASDAQ - 25122.18+2.78
STOCKS US: S&P 500 - 7437.63+1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 61867.43+0.71 TOPIX - 3952.50-0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 25858.88+0.20 SSEC - 3804.69-0.62
STOCKS EUR:  FTSE100 - 10897.27-0.10 CAC40 - 8485.64+0.92
STOCKS EUR:  DAX - 25612.03+0.60
30/07/2026  CBA:  USD - 366.63+0.43 GBP - 491.1+4.35
30/07/2026  CBA:  EURO - 420.67+3.71
30/07/2026  CBA:  GOLD - 47160-196 SILVER - 676.54+3.44
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻՆ» ԱՆՀԻՄՆ ԿԵՐՊՈՎ ՍՊԱՌՈՂԻՆ ԶՐԿԵԼ Է ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԻՑ
04/06/2013 15:18
Կիսվել

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻՆ» ԱՆՀԻՄՆ ԿԵՐՊՈՎ ՍՊԱՌՈՂԻՆ ԶՐԿԵԼ Է ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԻՑ

Կայացել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ ներկայացվել է «Հայջրմուղկոյուղի» ընկերության նկատմամբ կիրառված վարչական վարույթի հիմքերը:

Այսպես, հանձնաժողովի պարզաբանմամբ՝ «Ապակեմեկուսիչ» ընկերությունը դիմել է Հանձնաժողով՝ հայտնելով, որ «Հայջրմուղկոյուղին» անհիմն կերպով ջրազրկել է իրենց կազմակերպությանը: Ընկերությունը նշել է, որ «Հարավային» մասնաճյուղի «Սևան» տեղամասի կողմից իրենց ներկայացվել է 2012 թվականի  մայիս ամսվա ջրի ծախսը, որը կազմում է 1272 խմ՝ այն դեպքում, երբ սկսած 2005թ.-ից ընկերության  միջին ամսական ծախսը չի գերազանցել 40-50 խմ-ը:

Պարզվել է, որ վերոնշյալ խնդիրն առաջացել է ցանցում առաջացած վթարի հետևանքով: Սակայն, առանց պարզելու վթարի հետևանքները, «Հայջրմուղկոյուղին» ապամոնտաժել է ընկերությանը պատկանող հաշվիչը, քանի որ վերջինս չի վճարել 1272 խմ ջրի դիմաց:

Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ դադարեցնելով ընկերության ջրամատակարումը՝ «Հայջրմուղկոյուղին» թույլ է տվել գերիշխող դիրքի չարաշահում: Ի սկզանե սխալ են կատարվել ջրամատակարաման տեխնիկական միացումները, ինչն էլ վթարի պատճառ է հանդիսացել:

Հանձնաժողովի կողմից կայացված որոշմամբ, «Ջրմուղ»-ը պարտավորվել է տեղադրել նոր հաշվիչ և վերականգնել ընկերության ջրամատակարումը:

Ընկերությունը ընդունել է սխալը և պարտավորվել սեղմ ժամկետներում լուծել խնդիրը:

Նկատի ունենալով իրավախախտման բնույթը, ինչպես նաև  իրավախախտման փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի՝ ՏՄՊՊՀ որոշմամբ, «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը տրվել է նախազգուշացում՝ հետագայում նման գործելաոճից զերծ մնալու հանձնարարականով:

30/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.63
+0.43
Եվրո (EUR)
420.67
+3.71
Ռուբլի (RUR)
4.572
-0.0378
Լարի (GEL)
139.64
+0.17
47160
-196
Արծաթ
676.54
+3.44