Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Մեկնարկել է Ֆիլիպ Մորրիսի INKOMPASS 2025 վարձատրվող փորձնակության ծրագիրը
31/03/2025 18:05
Կիսվել

Մեկնարկել է Ֆիլիպ Մորրիսի INKOMPASS 2025 վարձատրվող փորձնակության ծրագիրը

Ֆիլիպ Մորրիս Արմենիան և PMI Science գիտահետազոտական կենտրոնը հայտարարում են INKOMPASS-2025 վարձատրվող փորձնակության ծրագրի մեկնարկի մասին։

INKOMPASS-ը եզակի հնարավորություն է վերջին կուրսի ուսանողների և վերջերս համալսարանն ավարտած շրջանավարտների համար՝ ձեռք բերելու աշխատանքային փորձ միջազգային ընկերությունում, զարգացնելու մասնագիտական հմտությունները և բացահայտելու իրենց ներուժը նոր մարտահրավերների և մշակութային բազմազանության միջավայրում։

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագիրը նախատեսված է բուհերի վերջին երկու կուրսի ուսանողների կամ վերջին երկու տարվա ընթացքում համալսարանն ավարտած շրջանավարտների համար, ովքեր տիրապետում են անգլերեն լեզվին, հետաքրքրված են նոր գիտելիք ձեռք բերելու հնարավորություններով և ցանկանում են իրական աշխատանքային փորձ ստանալ։

Ընտրության գործընթացում ընկերությունը գնահատում է ոչ միայն մասնագիտական հետաքրքրությունը, այլև դիմորդի մոտիվացիան, նախաձեռնողականությունն ու զարգացման պատրաստակամությունը։

Ոլորտներ, որոնց համար ընդունվում են հայտեր

INKOMPASS փորձնակության ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան փորձ ձեռք բերել հետևյալ ուղղություններով՝

  • Իրավաբանություն
  • Մարքեթինգ
  • Ֆինանսներ և հաշվապահություն
  • Նախագծերի կառավարում
  • Փորձարարական Ինժեներիա
  • Տեխնիկական նախագծերի կառավարում
  • Պլանավորում և Նախագծեր
  • Նորարարությունների կառավարում
  • Արհեստական բանականություն և մաթեմատիկա
  • Տվյալների Վերլուծություն
  • Տվյալների ճարտարագիտություն
  • Վիճակագրություն

Ծրագրին դիմելու համար սեղմեք այստեղ:

Ինչու՞ մասնակցել INKOMPASS-ին

Ծրագրի շրջանակում մասնակիցները կաշխատեն իրական բիզնես նախագծերի վրա, ձեռք կբերեն գործնական հմտություններ և աշխատելու հնարավորություն կունենան որակավորված մասնագետների հետ։ Փորձնակության ծրագիրն ամբողջությամբ վարձատրվող է և տևում է 6 ամիս։ Սա բացառիկ ծրագիր է սկսնակ մասնագետների համար, ովքեր հնարավորություն կստանան աշխատելու Top Employers Institute հեղինանկավոր կառույցի կողմից արդեն հինգերորդ անգամ Հայաստանի Լավագույն գործատու ճանաչված ընկերությունում, ինչը հաստատում է ՖՄԻ-ի գերազանցությունը մարդկային ռեսուրսներին կառավարման պրակտիկաներում ու ապացուցում, որ ընկերությունն առաջնահերթությունը տալիս է իր աշխատակիցներին։

Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության մասին

Ֆիլիպ Մորրիս Արմենիան աշխարհի առաջատար միջազգային ծխախոտային ընկերություններից մեկի՝ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի դուստր ընկերությունն է: Հայաստանում 30-ից ավել տարվա գործունեության ընթացքում ՖՄԱ-ն հարստացրել է հայկական բիզնես մշակույթը թափանցիկ բիզնես քաղաքականությամբ, ներառական և հավասարակշռված աշխատանքային միջավայրով և հայ հասարակության մարտահրավերներին արձագանքելու հաջողված փորձով:

Ընկերությունն արժանացել է Լավագույն Գործատու 2025 հավաստագրին միջազգային «Top Employers Institute»-ի կողմից։  2022 թվականին «Ֆիլիպ Մորրիս Արմենիան» դարձավ Հայաստանում առաջին և միակ ընկերությունը, որ ստացել է «Հավասար վարձատրության» միջազգային հավաստագիրը։ Ընդգծելով գործող մեխանիզմների արդյունավետությունը աշխատավայրում կանանց և տղամարդկանց համար հավասար պայմաններ ապահովելու և գենդերային հավասարակշռված միջավայր ստեղծելու առումով։ Ընկերությունը ձգտում է ստեղծել ներառական մշակույթ, որտեղ խրախուսվում են խնդիրների լուծման նորարարական մոտեցումները, իսկ գործընկերներն աջակցում են միմյանց:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 041 44 80 28 կամ 055 70 20 57

Դիմումների վերջնաժամկետ՝ 20.05.2025

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12