Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 394.00+0.50
EUR BUY - 420.00+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 74.15+0.71 WTI - 69.71+0.97
COMEX:  GOLD - 3151.30+1.07 SILVER - 34.97+0.43
COMEX:  PLATINUM - 1016.80+1.79
LME:  ALUMINIUM - 2547.50-0.59 COPPER - 9794.50-0.53
LME:  NICKEL - 16380.00+0.82 TIN - 36220.00+2.69
LME:  LEAD - 2025.50-0.76 ZINC - 2857.00-1.47
FOREX:  USD/JPY - 149.15-0.44 EUR/GBP - 1.0822-0.05
FOREX:  EUR/USD - 1.0822-0.05 GBP/USD - 1.2935-0.02
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 41583.90-1.69 NASDAQ - 17322.99-2.70
STOCKS US: S&P 500 - 5580.94-1.97
STOCKS JAPAN:  NIKKEI - 35617.56-4.05 TOPIX - 2658.73-3.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23119.58-1.31 SSEC - 3335.75-0.46
STOCKS EUR:  FTSE100 - 8658.85-0.08 CAC40 - 7916.08-0.93
STOCKS EUR:  DAX - 22461.52-0.96
31/03/2025  CBA:  USD - 391.57-0.02 GBP - 506.65+0.09
31/03/2025  CBA:  EURO - 423.72+2.02
31/03/2025  CBA:  GOLD - 38669.00+187.00 SILVER - 433.01+3.57
Հոբելյանական 5-րդ TOON EXPO-ն արդեն Մոսկվայում՝ հունիսի 27-ից 29-ը
31/03/2025 20:15
Կիսվել

Հոբելյանական 5-րդ TOON EXPO-ն արդեն Մոսկվայում՝ հունիսի 27-ից 29-ը

Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային խոշոր ցուցահանդես TOON EXPO-ն Երևանում հաջողելով Big Projects-ն ընդլայնում է աշխարհագրությունը:

Այս տարի տեղական անշարժ գույքի շուկայի ու կառուցապատման ոլորտի բացառիկ առաջարկները կներկայացվեն ոչ միայն Հայաստանում:

«Երևանում եկամտային հարկի վերադարձի սահմանափակումներով պայմանավորված՝ անշարժ գույքի շուկայում պասիվ վիճակ է: Մեր ունեցած տվյալներով՝ հունվարն ու փետրվարը խոստումնալից չեն եղել: Կանխատեսելով հետագա խնդիրն ու տեսնելով միջազգային շուկայում մեր հայրենակիցների կողմից Հայաստանում անշարժ գույքով հետաքրքրվելու՝ որոշել ենք լինել այն հարթակը, որը «կթարգմանի» այստեղի գործողությունները միջազգային հարթակում ու կներկայացնի այն նախագծերը, որոնք արժանի են թե ներդրումների, թե ապրելու համար», – ասում է Big Projects-ի համահիմնադիր, հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանը:

Հայրենական անշարժ գույքի շուկան հետաքրքրում է Սփյուռքի մեր հայրենակիցներին և պահանջարկ ունի նաև օտարերկրացիների շրջանում, բացի այդ կառուցապատողներին էլ նոր շուկաներ են պետք: Այնպես որ բազմակողմ արդյունավետությամբ ու շահավետությամբ՝ հունիսի 27-29-ը Տուն էքսպո կանցկացվի Մոսկվայի Տիմիրյազև ցուցահանդեսային կենտրոնում: TOON EXPO MOSCOW-ի շրջանակում կներկայացվեն ներդրումային գույքեր Հայաստանից, Ռուսաստանից և ամբողջ աշխարհից:

«Նախորդ տարի ՀՀ-ում առաջնային շուկայից վաճառվել է 18 հազար միավոր գույք, որից 10-12%-ը ձեռք են բերել ՌԴ մեր հայրենակիցները: Գործարքների ընդհանուր արժեքը 200 միլիոբ դոլար է կազմել: Սա թիվ է, որը կարող է զարկ տալ մեր տնտեսությանը և ունի աճման ներուժ», – ասում է Big Projects-ի համահիմնադիր Համլետ Խնկոյանը:

Իսկ սեպտեմբերի 5-7-ը Երևանում՝ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում կանցկացվի երբևէ եղած ամենամասշտաբային Տուն էքսպոն, որին կմասնակցի կառուցապատման, անշարժ գույքի գործակալական, ֆինանսական, տեղական ու արտասահմանյան ներդրումային անշարժ գույքի և գույքի կառավարման ոլորտների առավել քան 100 ընկերություն:

Տուն էքսպոյի երրորդ կանգառը կլինի Լոս Անջելեսը, որն անշարժ գույքի ու կառուցապատման ոլորտի միջազգային այս խոշոր ցուցահանդեսը կհյուրընկալի նոյեմբերի 23-25-ը: Ի դեպ, Ամերիաբանկը Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար մշակել է այնպիսի պրոդուկտ, որ Հայաստանում ներդրում անելը լինելու է առավել հեշտ, քան երբևէ։

Այնպես որ բաց մի թողեք լավագույն պայմաններով անշարժ գույքի ձեռքբերման բացառիկ հնարավորությունը:

31/03/2025
դրամ
Դոլար (USD)
391.57
-0.02
Եվրո (EUR)
423.72
+2.02
Ռուբլի (RUR)
4.62
-0.05
Լարի (GEL)
141.57
+0.20
38669.00
+187.00
Արծաթ
433.01
+3.57