
ՄԵԿ ԱՄՍՈՒՄ FACEBOOK-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 18.9%-ՈՎ
Facebook-ի եկամուտների աճի տեմպերի կանխատեսվող կրճատմամբ, ինչպես նաև Facebook Home ծրագրային վահանակի գործարկման վերաբերյալ օգտատերերի ոչ այնքան դրական արձագանքներով պայմանավորված՝ ընկերության բաժնետոմսերի գների սկսել են նվազել:
Վերջին մեկ ամսում Nasdaq բորսայում սոցիալական ցանցի բաժնետոմսերի գները գրանցել են 18,9% անկում և այժմ կազմում են շուրջ 22,97 ԱՄՆ դոլար: Անցյալ տարվա մայիս ամսին Facebook-ի արժեթղթերի առաջանային տեղաբաշխման (IPO) արդյունքում հաստատված գների հետ համեմատ՝ բաժնետոմսերի գները գրանցել են 40% անկում:
Goldman Sachs-ի վերլուծաբանները գտնում են, որ առաջիկայում Facebook-ին կհաջողվի զարգացնել բջջային ուղղությունը: