
FACEBOOK-Ի ԲԱԺՆԵՏԵՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցի բաժնետերերը տարեկան ժողովի շրջանակներում հաստատել են տնօրենների խորհրդի 8 անդամներին: Տնօրենների խորհրդի կազմում է նաև Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսի 17-ին կայացել էր Facebook-ի IPO-ն, որի շրջանակներում ընկերությունն իր բաժնետոմսերի համար սահմանել էր բավականին բարձր գին՝ 38 ԱՄՆ դոլար մեկ բաժնետոմսի դիմաց:
IPO-ի ժամանակ ընկերությունը գնահատվել էր շուրջ 104 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ գործընթացի արդյունքում ներգրավված ընդհանուր գումարը կազմել էր 18.4 մլրդ ԱՄՆ դոլար:
IPO-ի շրջանակներում վաճառվել էր Facebook-ի 421.2 մլն արժեթուղթ: