Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ԱրարատԲանկն ու «ԱՐՓԱ» գիտահետազոտական ինստիտուտը հայտարարեցին  համագործակցության մասին
22/04/2025 11:39
Կիսվել

ԱրարատԲանկն ու «ԱՐՓԱ» գիտահետազոտական ինստիտուտը հայտարարեցին  համագործակցության մասին

ԱրարատԲանկը դարձել է STEM Expo 2025 գիտական միջոցառման գլխավոր հովանավորը: Միջոցառումը, որը միավորում է գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունն ու մաթեմատիկան (ԳՏՃՄ), ներկայացնում է երիտասարդ սերնդի զարգացման առանցքային հենասյուները:

Էքսպոն իրականացվել է «ԱՐՓԱ» գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ։ ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությունը վկայում է սոցիալապես պատասխանատու և գիտակենտրոն բիզնեսի կարևոր ներդրման մասին Հայաստանի կրթական ու նորարարական ապագայի կառուցման գործում։

«ԱրարատԲանկը, STEM Expo-ի գլխավոր հովանավոր լինելուց զատ, այս տարի համագործակցություն է մեկնարկել «ԱՐՓԱ» ինստիտուտի հետ և Լոռու մարզի 5 հանրակրթական դպրոցների համար ֆինանսավորել կրթական փաթեթների պատրաստումն ու ներդրումը։ Այս ծրագրի իրագործումը հատկապես կարևորում ենք մարզերում կրթության որակի շարունակական զարգացման համատեքստում»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը՝ հավելելով, որ նախագծերը տարբեր են՝ ավտոմատացված էկոհամակարգի ստեղծումից մինչև մոդելավորման և տարածաչափական հմտությունների զարգացում։

STEM Expo 2025-ը միավորել է երկու խոշոր նախաձեռնություն՝ Stemar կրթական ծրագիրը, որը խթանում է նախագծահեն ուսուցումը Հայաստանի դպրոցներում՝ տրամադրելով ուսուցիչների վերապատրաստում, գիտական սարքավորումներ և շարունակական աջակցություն, և Ադրին Ղարախանու անվան հայտնագործությունների մրցույթը, որն ընդգծում է երիտասարդ գիտնականների ներուժը և խրախուսում նորարար գաղափարների իրագործումը։ «Այս միջոցառումը կազմում է «ԱՐՓԱ» ինստիտուտի մշակույթի ու ժառանգության մասը՝ նպաստելով տարբեր օղակների համագործակցության հարթակի ստեղծմանը», – նշում է «ԱՐՓԱ» ինստիտուտի փոխնախագահ Ռուբեն Լուսինյանցը։

Այս տարվա էքսպոյին մասնակցել են ավելի քան 200 աշակերտներ և ավելի քան 80 STEM ուսուցիչներ, որոնք ներկայացրել են իրենց նախագծերը ինտերակտիվ ձևաչափով։ «STEM Expo-ն այն միջավայրն է, որը ոգեշնչում է միջդպրոցական փոխկապվածությունը՝ կայուն հիմք ստեղծելով ծրագրի արդյունավետ իրականացման համար», – նշել է «ԱՐՓԱ» ինստիտուտի Stemar կրթական ծրագրի առաջնորդ Ելենա Ղուկասյանը։ Միջոցառման երկրորդ հատվածում տեղի է ունեցել հայտնագործությունների մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը, որտեղ երկու լավագույն թիմերից յուրաքանչյուրը պարգևատրվել են 5,000 ԱՄՆ դոլարի չափով։

«ԱՐՓԱ» ինստիտուտը վերջին երեք տասնամյակում եղել է Հայաստանում գիտության, կրթության, առողջապահության և տեխնոլոգիաների ոլորտներում մի շարք առաջատար նախաձեռնությունների շարժիչ ուժը՝ նպաստելով երիտասարդների գիտական կրթությանը, նորարարությանը և մասնագիտական աճին։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45